• Latest news

ԱՄՆ–ում երկու ձեռքի փոխպատվաստում ստացած հիվանդը դժգոհ է վիրահատությունից

26 հուլիսի, 2016  20:50

7 տարի առաջ Ջեֆֆ Քեփները դարձել էր ԱՄՆ–ում առաջին հիվանդը, որին երկու ձեռքի փոխպատվաստում էին արել։ Այսօր տղամարդը պնդում է, որ իր ձեռքերը չեն աշխատում եւ երբեք չեն աշխատել։ Այս մասին նա ասել է Time պարբերականին տված հարցազրույցում։

1999–ին Քեփները սեփսիսի պատճառով զրկվել էր 2 ձեռքից էլ։ Շուտով նրան առաջարկել էին փորձնական վիրահատության ենթարկվել, որը պետք է օգներ նրան բարձրացնել կյանքի որակը։ Սակայն դա տեղի չունեցավ։ Նախքան վիրահատությունը նա կարողանում էր պրոթեզով մեքենա վարել եւ աշխատել, իսկ հիմա նա չի կարող ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։

University of Pittsburgh Medical Center–ի Քեփների բժիշկները պնդում են, որ այս անհաջողությունը միակ դեպքն է. 3 մյուս հիվանդները նրանից հետո երկու ձեռքի փոխպատվաստում են անցել, եւ նրանք բոլորը կարող են քիչ թե շատ օգտվել դրանցից, մեքենան վարել, աշխատել եւ սովորել։

Քեփներն հիմա առանձնապես շատ տարբերակներ չունի։ Կամ բժիշկները պետք է հեռացնեն փոխպատվաստած ձեռքերը, սակայն դեռ փաստ չէ, որ նա կարող է օգտվել պրոթեզներից, ինչպես նախկինում։ Մյուս տարբերակը պրոթեզները մասամբ հեռացնելն է, այդ դեպքում օրգանիզմը կարող է մերժել պատվաստումը։

Այս պահին Քեփները չի ուզում այս տարբերակներից ոչ մեկը։ «Ես չեմ պատրաստվում  նորից անցնել այդ վիրահատությունների միջով»,– ասում է նա։

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայում առաջին անգամ ձեռքերի կրկնակի փոխպատվաստում են կատարել, եւ հիվանդի մոտ առաջընթացն ակնհայտ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել