• Latest news

Երիտասարդ բժիշկը նմանակում է հանրահայտ լուսանկարները՝ հանուն քաղցկեղով հիվանդների (լուսանկարներ)

26 հուլիսի, 2016  22:19

Քաղցկեղի բուժման Լիվերպուլյան կենտրոնի (Սիդնեյ) 28-ամյա բժիշկ Մարկ Ուդովիչը գումար է հավաքում իր հիվանդների բուժման համար՝ նմանակելով հայտնիների հանրահայտ լուսանկարները: Լուսանկարները նա հրապարակել է իր՝ Dry July Shave Off կոչվող նախագծի Facebook-ի պաշտոնական էջում: Այնտեղ էլ նա  նվիրատվություններ է հավաքում իր օնկոհիվանդների համար:

Երգիծական կերպարները ավստրալացին ստեղծում է առօրյայի ամենասովորական իրերի միջոցով, որոնք գտնում է իր տանը կամ խանութում: Օրինակ՝ Քիմ Քարդաշյանի հայտնի մերկ ֆոտոսեսիան եւ շամպայնի շշով նրա հնարքը կրկնելու համար, բժիշկը «հագնվել» է ինչպես կին՝ փաթաթվելով աղբի տոպրակով, հագնելով մաքրելու համար նախատեսված է ռետինե ձեռնոցներ: Ընդհանուր առմամբ շատ էլ նման է ստացվել:

Նախապես ռադիոլոգը պարզապես ցանկանում էր ծիծաղեցնել մարդկանց եւ նրանց ուշադրությունը հրավիրել իսկապես լուրջ խնդիրների վրա, օրինակ՝ քաղցկեղի դեմ պայքարի: Բժիշկը չէր սպասում, որ Dry July Shave Off-ն այդպիսի մեծ ուշադրություն կգրավի:

Ռադիոլոգին լուսանկարում է նրա ընկերուհին՝ Լիզան, նա էլ հանդես է գալիս ոճաբանի եւ ռեժիսորի դերում: Ընթացքում ակցիային միացել են  Կենտրոնի այլ աշխատակիցներ եւս:

Բժիշկները հաճույքով են նկարվել, իսկ հուլիսի 29-ին նախատեսում են  անցկացնել կտրվածքի օր. բժիշկներն այդ օրը կսափրեն գլուխը, որպեսզի աջակցեն նրանց, ովքեր քիմիաթերապիայի հետեւանքով կորցնում են մազերը: Ուբովիչն ու նրա գործընկերները որոշել են այս քայլին դիմել, երբ հիվանդներից մեկից լսել են, որ մազերի կորուստն իրեն ավելի մեծ տառապանք է պատճառել, քան կաթնագեղձի հեռացման վիրահատությունը:

«Մեր նվազագույն ծրագիրն է պարզապես հաճույք ստանալ եւ մարդկանց պատմել այն աշխատանքի մասին, որ անում ենք մեր կենտրոնում», - ասել է Մարկը, որի շնորհիվ քաղցկեղով հիվանդների բուժման համար արդեն հավաքվել է 18.000 դոլար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել