• Latest news

Դեղերի գները Հայաստանում եւ Վրաստանում. հարցը միայն ԱԱՀ-ն չէ

27 հուլիսի, 2016  22:17

Այն մասին, որ հարեւան Վրաստանում դեղորայքը շատ ավելի էժան է, քան Հայաստանում, եւ որ տաքսիստներն այնտեղից վերադառնալիս դեղեր են բերում, շատ է խոսվել: NEWS.am Medicine-ը հարեւան երկրում դեղերի գների սեփական ոչ մեծ մոնիտորինգ է անցկացրել:

Աղյուսակում ներկայացված են առաջին անհրաժեշտության մի շարք դեղերի Թբիլիսիի եւ Երեւանի գները։ Այդ դեղերն ընտրվել են պատահակության սկզբունքով ամեն ամիս ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հրապարակվող մոնիտորիգային ցուցակից: Թբիլիսիում գները գրանցվել են հուլիսի 13-ին երկու դեղատներում՝ հաշվի առնելով այդ օրը գործող զեղչերը: Բանն այն է, որ Վրաստանում զեղչային բավական բարդ համակարգեր են կիրառվում ՝ կախված շաբաթվա օրից, դեղամիջոցի գնից (որքան դեղամիջոցը թանկ է, այնքան բարձր է զեղչի տոկոսը) եւ այլն: Օրինակ՝ «Էմֆարմայում» այդ օրը գործում էր 15 տոկոս զեղչ, բայց մեկ օր առաջ՝ 20 տոկոս: «Ավերսիում» թանկարժեք դեղամիջոցների համար առաջարկվում էր 40 տոկոսից ավելի զեղչ եւ այլն:

Լարիի եւ դրամի վերահաշվարկը կատարվել է այդ օրվա պաշտոնական միջին կուրսով (1 լարին=203.44 դրամի): Նույն աղյուսակում Թբիլիսիի դեղատնային գնին պարզապես հավելել ենք 20 տոկոս (Հայաստանում ավելացված արժեքի հարկի չափը): Չնայած դա շատ կոպիտ հաշվարկ է, քանի որ ԱԱՀ-ը ավելանում է մաքասային, այլ ոչ մանրածախ գնին: Հայաստանի գները վերցվել են Առողջապահության նախարարության հուլիսի 6-ի մոնիտորինգային աղյուսակից:

Նշենք, որ Հայաստանում մեկնաբանելով գների տարբերությունը, դեղագործական ընկերությունների ղեկավարները, ինչպես նաեւ ԱՆ ներկայացուցիչները հղում են կատարում այն փաստին, որ Վրաստանում դեղորայքի համար ԱԱՀ չկա, իսկ Հայաստանում կա: Ռուսաստանի գների հետ համեմատելիս հղում են կատարում նաեւ այն փաստին, որ դեղագործական ընկերությունները Ռուսաստան դեղ են մատակարարում ավելի ցածր գներով՝ շուկայի մեծության պատճառով, եւ դա տրամաբանական է: Բայց հազիվ թե նույնքան տրամաբանական է Վրաստանի համար կիրառելու դեպքում: Առավել տրամաբանական է ելնել նրանից, որ Վրաստան եւ Հայաստան դեղորայքը մատակարարվում է համանման գներով: Ինչ վերաբերում է ԱԱՀ-ին, ապա աղյուսակից ակնհայտ է, որ նույնիսկ նման կոպիտ գնահատման դեպքում, եթե Վրաստանում եւս լիներ դեղորայքի ԱԱՀ, այն, միեւնույն է, ավելի էժան կլիներ (համենայնդեպս, «Ավերսի» ընկերության դեպքում): Տարբերությունը հատկապես ակնհայտ է թանկարժեք դեղամիջոցների դեպքում: Նույնիսկ հաշվի առնելով, որ մեր դեղատներում եւս  տրամադրվում են զեղչեր եւ բոնուսներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել