• Latest news

Ցրված սկլերոզով տղամարդը վեր է կացել հաշմանդամի սայլակից ցողունային բջիջների շնորհիվ

27 հուլիսի, 2016  10:46

Անգլիացի Էրիկ Թոմփսոնը տառապում է ցրված սկլերոզով ու արդեն մի քանի տարի է գամված է հաշմանդամի սայլակին: Հիմա նա նորից կարողացել է ոտքի կանգնել՝ Մեքսիկայի կլինիկաներից մեկում ցողունային բջիջներով փորձարարական բուժումից հետո:

Նրան ախտորոշել էին 4 տարի առաջ, այդ ժամանակվանից ի վեր հիվանդությունը կայուն զարգանում էր՝ շուտով տղամարդը զրկվել էր ոչ միայն քայլելու, այլեւ աջ ձեռքը շարժելու հնարավորությունից: Էրիկը, որը հինգ երեխաների հայր է, գամվել էր հաշմանդամի սայլակին ու արդեն մտածում էր, որ երբեք չի կարողանա նորմալ խաղալ իր երեխաների հետ:

Մեծ Բրիտանիայի կլինիկաները ոչինչ չեն կարողացել առաջարկել Էրիկին, ու նրա ընտանիքը 40 000 ֆունտ է հավաքել Մեքսիկայի կլինիկաներից մեկը գնալու համար, որտեղ ցողունային բջիջների գործածումով փորձարարական թերապիա են առաջարկում: Ի սկզբանե Էրիկը շատ զգուշավոր էր իր ակնկալիքներում, նա միայն հույս ուներ, որ առաջարկված բուժումը գոնե որոշ ժամանակով կկանգնեցնի անբուժելի հիվանդության սրընթաց զարգացումը:

Սակայն ի զարմանս Էրիկի, բուժումից մի քանի օր անց նա կարողացել է վեր կենալ հաշմանդամի սայլակից: Հիմա նա նույնիսկ քայլել է կարողանում:

Էրիկը անցել է հեմատոպոէտիկ ցողունային բջիջների փոխպատսվաստում: Բուժակարգի ժամանակ ցողունային բջիջները վերցվում են հիվանդի արյունից, հետո քիմիաթերապիան սպանում է իմունային համակարգը, որից հետո այն «վերբեռնում են»: Կա կարծք, որ նման թերապիան կարող է դանդաղեցնել ցրված սկլերոզի զարգացումը, վերականգնելով վնասը կամ փոխարինելով իմունային ու նյարդային համակարգերի վնասված մասերը: Սակայն գիտությունը այդ բուժման արդյունավետության մասին դեռ համոզիչ ապացույցներ չունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել