• Latest news

Կինը 25 տարի իրեն տանջող միգրենից ազատվել է՝ սննդաբաժնից բացառելով երկու մթերք

27 հուլիսի, 2016  11:53

46-ամյա Անդրեա Հենսոնը (Լինքոլնշիր) 25 տարի միգրենով էր տառապում: Նրան բնականոն կյանքի վերադառնալ հաջողվեց միայն այն բանից հետո, երբ իր սննդաբաժնից բացառեց երկու մթերք՝ կովի կաթը եւ եգիպտացորենը:

Այս բոլոր տարիներին Անդրեային տանջել են ուժեղ գլխացավերը: Ամենասաստիկ գլխացավերից մեկից հետո նա նույնիսկ հիվանդանոցում հայտնվեց, քանի որ նրա մոտ անոթների խցանում էին կասկածում։

«Անկասկած, դա իմ կյանքի ամենավատ օրն էր: Ես անցա բոլոր հնարավոր թեստերը՝ ներառյալ լյումբալ պունկցիա եւ համակարգչային տոմոգրաֆիս: Ես իմացա, թե որքան սարսափելի կարող է լինել միգրենը: Սաստիկ գլխացավերս անկանխատեսելի էին, դրանք կարող էին արագ սկսվել կամ դանդաղ, վատացնել տեսողությունս եւ տեւել մինչեւ երեք օր: Ես ինձ ճզմած կիտրոնի պես էի զգում, բայց ոչ ոք ոչինչ անել չէր կարողանում»,- ասել է կինը:

Անդրեան բուժման տարբեր մեթոդներ է եւ դեղեր է փորձել՝ ներառյալ ամենաուժեղ ցավազրկողները: Դեղերի հետեւանքով նա տառապել է կողմնակի էֆեկտներից, այդ թվում՝ քնկոտություն եւ սրտխառնուք: Սակայն մի անգամ նա YouTube-ում դիտել է մի հոլովակ, որում միգրենով տառապող կինն ասել է, որ գործնականում լիովին առողջացել է, երբ տեղեկացել է, որ գլխացավերի հարուցիչը սննդային անընկալունակությունն է:

Անդրեան նույնպես որոշել է հետազոտվել եւ պարզել է, որ ունի սննդային անընկալունակություն եգիպտացորենի եւ կովի կաթի նկատմամբ: Երբ նա սննդաբաժնից բացառել է իր համար վտանգավոր բոլոր մթերքները, արդյունքն իրեն սպասեցնել չի տվել. 6 շաբաթվա ընթացքում միգրենը, փաստորեն, լիովին անհետացել է: Անդրեան մեծագույն հաճույքով պայուսակից դեն է նետել բոլոր ուժեղ ներազդող ցավազրկողները եւ, իր իսկ խոսքով, վերադարձել է բնականոն, ազատ կյանքին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել