• Latest news

Անքնությունը եւ դաշտանադադարը արագացնում են կանանց ծերացման պրոցեսը

27 հուլիսի, 2016  14:23

Դաշտանադադարը եւ դրան հաճախ ուղեկցող անքնությունն արագացնում են կանանց ծերացման պրոցեսը, նաեւ մեծացնում են տարիքային հիվանդությունների եւ վաղաժամ մահվան հավանականությունը: Այս մասին հայտնում են Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության մանրամասներին կարելի է ծանոթանալ Proceedings of the National Academy of Sciences and Biological Psychiatry ամսագրում:

Առաջին հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են ծերացման հետ կապված կենսաբանական ցուցիչի՝ մեթիլավորման պրոցեսը եւ ավելի քան 3000 կանանց ԴՆԹ նմուշները, որոնք մասնակցել են Women's Health Initiative (WHI) խոշոր հետազոտությունների ծրագրին: Անալիզների չափման միջոցով հետազոտողները նաեւ համեմատել են կանանց օրացուցային եւ կենսաբանական տարիքը:

«Դաշտանադադարը բջիջների ծերացման պրոցեսը միջինում արագացնում է 6 տոկոսով»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Սթիվ Հորվաթը:

Երկրորդ հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 2000 կանանց տվյալները: Էներգետիկ ժամացույցի օգնությամբ գիտնականները հայտնաբերել են, որ դաշտանադադար ապրած եւ քնի խանգարմամբ տառապող կանայք կենսաբանորեն երկու տարով ավելի մեծ էին այն կանանց համեմատությամբ, որոնք անքնության ախտանշաններ չունեին:

Գիտնականները նշել են, որ հետազոտությունները շարունակում են՝ նպատակ ունենալով պարզել կենսաբանական տարիքի եւ քնի խանգարումների պատաճառահետեւանքային կապը: Դրանից բացի, գիտնականները նշում են, որ էներգետիկ ժամացույցները անհամեմատ ավելի արդյունավետ են չափում ծերացումը եւ կարող են օգնել առավել ճշգրիտ որոշել ապագա տարիքային փոփոխությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել