• Latest news

Հազվագյուտ հիվանդությամբ 12-ամյա երկվորյակներն անընդհատ քաղցած են եւ կարող են ուտել անգամ կատվի կերը

28 հուլիսի, 2016  11:59

ԱՄՆ Քոնեքթիքութում բնակվող 12-ամյա երկվորյակներ Սթիվին եւ Էդդին հազվագյուտ հիվանդությամբ են տառապում՝ Փրադեր–Վիլլիի համախտանիշով, որի պատճառով նրանք անընդհատ ուտել են ուզում։ Նրանց ախորժակը անվերահսկելի է, եւ նրանք կարող են ուտել մինչեւ մահանալը։

Փրադեր–Վիլիի համախտանիշը հազվագյուտ հիվանդություն է, որն առաջանում է 15q11-13 քրոմոսոմի հատվածի կրկնօրինակի բացակայության դեպքում։ Այս հիվանդությամբ մարդիկ երբեք իրենց կուշտ չեն զգում եւ կարող են ամբողջ օրն ուտել։ Սթիվին եւ Էդդին նաեւ աուտիզմով են տառապում, եւ այդ երկու խանգարումների համադրումը հանգեցնում է նրան, որ նրանք հաճախ դրսեւորում են չարություն եւ ագրեսիվ պահվածք։

Այս համախտանիշով ծնվում է 25000–ից մեկ երեխա։ Հիվանդությունը նաեւ նվազեցնում է մկանների տոնուսը եւ դանդաղեցնում խոսքի հմտությունները։

Երբ երեխաները փոքր էին, նրանց մոր՝ Դիանայի համար հեշտ էր նրանց վերահսկելը։ Սակայն եղբայրներից յուրաքանչյուրի քաշը 80 կգ–ից ավելի  է, եւ նրանց շատ դժվար է վերահսկել։ Մայրը ստիպված է մթերքը սառնարանում եւ հատուկ արկղերում փակել։ Այնտեղ նա թաքցնում է նաեւ կատվի ուտելիքը եւ մաքրող միջոցները, եթե հանկարծ եղբայրները ցանկանան ուտել կամ խմել դրանք։

Հիմա Դիանան ջանում է եղբայրներին դիետայի վրա պահել, որը չի գերազանցում օրական 1200 կալորիան։ Սակայն դա ակնհայտորեն քիչ է տղաների համար։ Երբեմն նրանց մոտ ագրեսիա է ի հայտ գալիս, եւ նրանք սկսում են ջարդել կահույքը՝ կատաղության նոպայի պահերին մորից ուտելիք պահանջելով։

«Նրանք երբեք իրենց կուշտ չեն զգում, եւ այդ պատճառով կարող են ուտել մինչեւ մահանալը։ Իմ տանը փակի տակ է ամեն բան, այդ թվում՝ դեղերը։ Ես կողպում եմ իմ ննջարանի դռները, երբ պառկում եմ քնելու։ Հասկանում եմ, որ դա այնքան էլ հաճելի չի հնչում, սակայն նրանք հիվանդ են»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է