• Latest news

Հայաստանում դեռահասները 2 անգամ ավելի շատ քաղցեղեն են ուտում, քան այլ երկրներում

27 հուլիսի, 2016  18:42

Հայաստանում դեռահասների 50 տոկոսը ամեն օր ավելի շատ քաղցրեղեն է ուտում, իսկ 15-17 տարեկան աղջիկների 65 տոկոսը օրական մի քանի անգամ գազավորված ըմպելիք է խմում: Այս մասին նշված է  «Հայաստանում դպրոցական տարիքի երեխաների պահվածքը առողջության նկատմամբ» հետազոտության մեջ, որն անցկացվել է 2013-2014 թվականներին, եւ որի արդյունքները հրապարակվել են վերջերս:

Հետազոտության արդյունքների համաձայն, որը մի շարք այլ երկրներում էլ է անցկացվել, հայ դեռահասները 2 անգամ ավելի շատ են քաղցրեղեն ուտում, քան այլ երկրների մեծ մասում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ Հայաստանում հասունացմանը զուգահեռ աղջիկները սկսում են ավելի ու ավելի շատ օգտագործել քաղցրեղեն եւ գազավորված ըմպելիքներ. եթե 11-ամյա աղջիկների միայն 45 տոկոսն է կանոնավոր քաղցր ուտում, ապա 17-ամյաների շրջանում այդ թիվն աճում է մինչեւ 65 տոկոս: Ըստ որում՝ դա կախված չէ աղջիկների բնակության վայրից. ե՛ւ քաղաքներում, ե՛ւ գյուղերում միեւնույն պատկերն է: Ինչ վերաբերում է տղաներին, ապա 17-ամյա տղաների 32 տոկոսը կանոնավոր խմում  է գազավորված ըմպելիք:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ քաղցրեղենը եւ գազավորված ըմպելիքները պարունակում են փուչ կալորիաների վիթխարի քանակ, եւ դրա հետեւանքով դեռահասներն ավելի քիչ են օգտակար մթերք ուտում, որոնք պարունակում են կալցիում, բջջանյութ եւ սպիտակուցներ: Հեղինակերի կարծիքով՝ այս խնդրի պատճառն այն է, որ դեռահասները առողջ կենսակերպի մասին տեղեկություններ չունեն, թե ինչու է քաղցրեղենը վնասակար եւ ինչպես պետք է սնվել: Բացի այդ, քաղցրեղենը եւ գազավորված ըմպելիքը հասանելի է ամենուր, նույնիսկ դպրոցում, ինչը հավանաբար եւս իր դերակատարումն ունի:

Հիշեցնենք, որ այդ նույն հետազոտության համաձայն՝ Հայաստանում դեռահասների 26 տոկոսը կանոնավոր ծխում է, 11 տոկոսը նվազագույնը մեկ անգամ փորձել է ծխել: Եվ չնայած ծխող դեռահասների քանակը Հայաստանում ավելին չէ, քան այլ երկրներում, որտեղ անցկացվել է այս հետազոտությունը, այն, միեւնույն է, պետք է մտահոգի մասնագետներին:

Հիշեցնենք նաեւ, որ հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ Հայաստանում 15-ամյա տղաների 21 տոկոսը եւ 15-ամյա աղջիկների 1 տոկոսը արդեն սեռական կապ է ունեցել, իսկ 15-ամյա տղաների 4 տոկոսը նվազագույնը կյանքում մեկ անգամ արդեն մարիխուանա է օգտագործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է