• Latest news

Հայաստանում քիմիաթերապիայի մասին տարածված 3 առասպել

27 հուլիսի, 2016  20:51

«Քիմիաթերապիա»: Երբ մարդիկ բժշկի շուրթերից այս նշանակման մասին լսում են, սիրտն սկսում է խելահեղ բաբախել, շնչահեղձ են լինում, ոտքերը թուլանում են: «Իմ վերջն է: Ինձ քիչ է մնացել ապրելու», - մտածում են նրանք:

Հայերից շատերին է հատուկ քիմիաթերապիայի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունքը, պնդում է «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լեւոն Բադալյանը: Սակայն զարգացած երկրների բնակիչները քիմիաթերապիայի նկատմամբ այդպիսի վախ չունեն. Նրանք ավելի շատ տեղեկություն եւ գիտելիքներ ունեն  այն  մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այդ բուժումը, այդ պատճառով ավելի հանգիստ են դրան վերաբերվում: Իսկ մեր երկի բնակիչներից շատերի իմացությունը քիմիաթերապիայի վերաբերյալ շատ մակերեսային է եւ հիմնված է հնացած կարծրատիպերի եւ հարեւաններից լսած պատմությունների վրա, նրանց պատկրերացմամբ «քիմիան» բժշկության մեջ ամենասարսափելի բանն է:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Լեւոն Բադալյանը քննարկում է Հայաստանում լայնորեն տարածված քիմիթերապիայի վերաբերյալ հիմնական առասպելները:

Առասպել 1. Քիմիաթերապիան շատ ծանր եւ բարդ բուժման տեսակ է

Հայերից շատերը, մասնագետի խոսքով, համոզված են, որ քիմիաթերապիան շատ ծանր բուժում է, որն ուղեկցվում է շատ լուրջ բարդություններով եւ թողնում է անդառնալի հետևանքներ օրգազնիզմի վրա:

Բնականաբար, դա միայն առասպել է, պնդում է Լեւոն Բադալյանը: Ճշմարտությունն այն է, որ ժամանակակից սխեմաներով, ժամանակակից դեղամիջոցների օգտագործմամբ քիմիաթերապիան հիվանդների մեծամասնությունը նորմալ է հաղթահարում: Շատերը նույնիսկ քիմիաթերապիա ստանալուց հետո գնում են աշխատանքի կամ զանազան միջոցառումների, հանգիստ շփվում են հարազատների եւ ընկերների հետ, եւ նրանց կյանքի որակը գործնականում չի տուժում:

Քիմիաթերապիայից հետո իրեն վատ է զգում միայն հիվանդների փոքր մասը, կախված օրգանիզմի որոշակի առանձնահատկությունների կամ ուղեկցող հիվանդությունների առկայության հետ, նշում է մասնագետը՝ հավելելով, որ նրանց վատ ինքնազգացողությունը տեւում է ընդամենը մի քանի օր. նրանք ամենեւին չեն տառապում ամիսներ շարունակ, ինչպես ընդունված է կարծել: Իսկ քիմիաթերապիայի կուրսերը ավարտելուց հետո բոլոր օրգանների ֆունկցիան աստիճանաբար վերականգնվում է, և օրգանիզմը շարունակում է գործել իր բնականոն ռիթմով:

Անցյալում, իհարկե, քիմիաթերապիան նկատելիորեն տարբերվում էր այսօրվա բուժումից. չկային բուժման ժամանակակից դեղամիջոցներ եւ սխեմաներ, ուստի 10 տարի առաջ հիվանդներից շատերն իսկապես բավական վատ էին տանում այսպիսի բուժումը, բայց այսօր ամեն ինչ փոխվել է: Հնարավոր է, որոշ կլինիկաներում քիմիաթերապիան չեն կատարում ժամանակակից ուղեցույցների համաձայն, այդ պատճառով նրանց հիվանդներն իրենց վատ են զգում: Մինչդեռ «Նաիրի» բժշկական կենտրոնի մասին այդպես չես ասի, քանի որ այստեղ, ինչպես նշում է մասնագետը, կիրառվում են նորագույն սխեմաներ, որոնք կիրառում են Եվրոպայի լավագույն կլինիկաներում. Սխեմաները նշանակելիս պարտադիր հաշվի են առնվում  հիվանդի տարիքը, քաշը, հասակը, բոլոր ներքին օրգանների ֆունկիցիոնալ վիճակը, նախկինում տարած հիվանդությունները:

Առասպել 2. Քիմիաթերապիա են նշանակում միայն անհուսալի հիվանդին

Շատ հայեր համոզված են, որ «քիմիա» են նշանակում միայն քաղցկեղի վերջին փուլում` անհուսալի, մահացող հիվանդներին: Նման նշանակման մասին լսելով՝ շատ հիվանդներ որոշում են, որ իրենք արդեն մեկ ոտքով այն աշխարհում են:

Ինչպես նշում է մասնագետը, իրականում քիմիաթերապիան չարորակ հիվանդությունների բուժման առանցքային  մեթոդներից մեկն բոլոր փուլերում՝ եւ՛ երբ քաղցկեղը նոր է սկսվում, եւ՛ բարձիթողի դեպքերում:

Այսպիսով, եթե հիվանդին նշանակել են քիմիաթերապիա, դա ամենեւին դատավճիր չէ: Հիվանդը  պետք է գիտակցի, որ քիմիաթերապիան համատեղ բուժման այլ մեթոդների հետ փրկելու է իր կյանքը:

Առասպել 3. Հայաստանում չկան քիմիաթերապիայի լավ դեղամիջոցներ

Տեսակետ կա, որ Հայաստանում չկան որակյալ քիմիաթերապիայի դեղամիջոցներ, այդ պատճառով շատերը ձգտում են դա Եվրոպայում գնել: Սակայն, ինչպես նշում է Լեւոն Բադալյանը, ճշմարտությունն այն է, որ արդեն շատ տարիներ է, ինչ Հայաստանում կան Եվրոպայում արտադրված լավագույն դեղամիջոցներ: Դրանք այստեղ գրանցված են, լայնորեն կիրառվում են բժշկական պրակտիկայում եւ լավ արդյունք են ապահովում՝ նույնը ինչ այլ երկրներում:

Դրանից բացի, Եվրոպայում քիմիաթերապիայի դեղամիջոցներ գնելը բավական բարդ է, քանի որ դրանք ազատ վաճառքում չկան: Այդ պատճառով, ինչպես նշում է մասնագետը, պարզապես անիմաստ է քիմիաթերապիայի դեղամիջոցներ փնտրել այլ երկրներում. դրանց հիմնական մասը կարելի է գնել Հայաստանում, իսկ եթե հարկ լինի որեւիցե հազվադեպ կիրառվող դեղամիջոցի, բժիշկն կուղղորդի այդ հարցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել