• Latest news

Վահանաձեւ գեղձը կույր աղու որդանման ելուն չէ, այն չի կարելի հեռացնել առանց լուրջ հիմնավորման. մասնագետ

28 հուլիսի, 2016  20:52

Հայաստանի շատ բնակիչներ, տեղեկանալով, որ վահանաձեւ գեղձի խնդիր ունեն, միանգամից դիմում են վիրաբույժի այն հեռացնելու,  մինչդեռ վահանաձեւ գեղձը կենսական շատ կարեւոր օրգան է, եւ այն չի կարելի հեռացնել (լրիվ կամ նույնիսկ մասամբ) առանց լուրջ հիմնավորման, պնդում է Երեւանի գլխավոր էնդոկրինոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի առաջատար էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը:

Փորձենք հասկանալ խնդրի էությունը:

Հայաստանը լեռնային երկիր է, որտեղ ջրում չի բավականացնում յոդը, որն, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի բնականոն աշխատանքի համար: Երբ յոդն անբավարար է, վահանաձեւ գեղձը չի կարողանում օրգանիզմին անհրաժեշտ քանակով հորմոններ արտադրել: Նման դեպքերում այն սկսում է փոխվել՝ մեծանալ, նրա մեջ կազմավորվում են հանգույցներ:

Յոդի անբավարարության հետեւանքով մեծացած վահանաձեւ գեղձը, ինչպես բացատրում է մասնագետը, չի կարելի է վիրահատության ենթարկել` հեռացնելով նրա երկուերրոեդը, քանի որ փոքրացված գեղձը կսկսի էլ ավելի քիչ հորմոններ արտադրել, քան նախկինում:

Հետեւաբար՝ հորմոնների պակասի խնդիրը վիրահատությունից հետո չի լուծվի եւ նույնիսկ կխորանա՝ հաճախ հիվանդը ստիպված կլինի մնացած կյանքի ողջ ընթացքում ընդունել պակասող հորմոնները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար. հիշեցնենք, որ վահանաձեւ գեղձի արտադրած թիրեոիդային հորմոնները մարդու կյանքում շատ կարեւոր դեր են կատարում, դրանք անհրաժեշտ են պտղի ներարգանդային զարգացման, երեխայի ֆիզիկական եւ մտավոր զարգացման, նյութափոխանակության կարգավորման եւ օրգանիզմի վերարտադրողական ֆունկցիայի համար`ապահովելով կանանց և տղամարդկանց սեռական գեղձերի նորմալ ֆունկցիան (հղում կատարենք մեր նախորդ հրապարակմանը, որում ընթերցողը այս մասին կարող է ավելին իմանալ):

Ի՞նչ անել, եթե առաջացել է խպիպ կամ վահանաձեւ գեղձի հետ կապված այլ խնդիր:

Հարկ է առաջին հերթին դիմել ոչ թե վիրաբույժին, այլ  էնդոկրինոլոգին, որն իրավիճակը գնահատելով՝ ճիշտ բուժում կընտրի: Ըոդի անբավարարության հետևանքով առաջացած խպիպով,  հիպոթիրեոզով, թունավոր խպիպով եւ այլ հիվանդություններ ունեցող այցելուներին «Էրեբունի» բժշկական կենտրոնում էնդոկրինոլոգները  կարող են  առաջարկել  դեղամիջոցային բուժում, իսկ եթե  գտնեն, որ հիվանդին հարկ է վիրահատել, նրան կուղարկեն ԲԿ վիրաբուժական բաժանմունք:

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ վահանաձեւ գեղձի վիրահատությունը:

Ինչպես նշում է Էլզա Հայրապետյանը, վիրահատության ցուցիչները հիմնականում հետեւյալներն են.

• Թունավոր խպիպը, որի դեպքում վահանաձեւ գեղձն ավելի շատ է հորմոններ արտադրում, քան հարկավոր է, սովորաբար  ենթակա է դեղամիջոցային բուժման, սակայն եթե բուժումն ընթանում է արդեն երեք տարի, իսկ ցանկալի արդյունքի հասնել չի հաջողվում, կարելի է մտածել  վիրահատության մասին: Վիրահատության ընթացքում վիրաբույժը հեռացնում է գեղձի 2/3-ը, իսկ հորմոնների քանակը, որն արտադրում է գեղձի մնացած 1/3-ը, հիմնականում  կբավարարի օրգանիզմի պահանջները:

• Եթե հիվանդի մոտ խպիպը մեծ է, որը խանգարում է նորմալ կյանքին, այն եւս հարկ է վիրահատել: Վահանաձեւ գեղձի հետեւով են անցնում  շնչափողը և կերակրափոջը իսկ կողքին են խոշոր անոթներն ու նյարդերը: Եթե վահանաձեւ գեղձը շատ մեծ է եւ ճնշում է գործադրում   հարևան օրգանների վրա,ապա մասնագետը կարող է վիրահատություն առաջարկել:

• Եթե այցելուն դեղամիջոցային բուժման կարիք ունի, սակայն անհրաժեշտ դեղերը նրա մոտ ալերգիա են առաջացնում, այդ դեպքում եւս անհրաժեշտ կլինի վիրահատություն, սակայն վիրահատության պետք է ուղղորդի էնդոկրինոլոգը

• Եթե խպիպում պարունակվում է հանգույց կամ հանգույցներ, որոնք ժամանակի ընթացքում աճում են`չնայած տարվող դեղորայքային բուժմանը, եւ դրանց տրամագիծը գերազանցում է 3 սմ:

• Գեղձում չարորակ նորագոյացության առաջացումը այն հեռացնելու եւս մեկ ցուցմունք է:

«Վահանաձեւ գեղձը կյանքի համար անհրաժեշտ օրգան է, որը հեռացնելուց առաջ, նույնիսկ մասնակի, հիվանդը պետք է հասկանա, թե ինչ է իրեն սպասվելու հետագայում: Վահանաձեւ գեղձը դա թերաճ կույր աղիքի որդանման ելուն չէ, առանց որի կարելի է հանգիստ ապրել: Չէ՞ որ ոչ ոք հենց այնպես չի հեռացնի իր  թոքի, լյարդի կամ ստամոքսի 2/3-ը: Այդ դեպքում ինչո՞ւ են ոմանք այդպես հեշտությամբ դիմում վահանաձեւ գեղձի մասնահատմանը », - նշեց Էլզա Հայրապետյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է