• Latest news

Նստակյաց կյանքը ծխելուց հետո աշխարհում մահվան երկրորդ պատճառն է

28 հուլիսի, 2016  19:38

Ֆիզիկական ակտիվության պակասը հանգեցնում է վաղաժամ մահվան, ընդ որում, դրանից մահացության ռիսկն ավելի բարձր է, քան հիպերտոնիայի կամ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում։ Նստակյաց կյանքը վնասակարությամբ զիջում է միայն ծխելուն, որն աշխարհում մահացության ամենատարածված պատճառն է։

Նստակյաց կենսակերպի մահացու վտանգը հաստատել են շվեդ գիտնականները, որոնք տեւողությամբ յուրահատուկ հետազոտություն են անցկացրել. դեռ 1963-ին նրանք հավաքել էին 1913-ին ծնված 792 տղամարդկանց խումբ։ Հետազոտությունն ավարտվել էր միայն 2012–ին, երբ մասնակիցներն արդեն մոտ 100 տարեկան էին։ Հետազոտության նպատակն էր պարզել սրտանոթային հիվանդությունների զարգացման, ինչպես նաեւ մահվան հանգեցնող ռիսկի գործոնները։

1967-ին, երբ բոլոր տղամարդիկ 54 տարեկան էին, ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստ էին հանձնել։ Նրանցից 656-ը հավելյալ առավելագույն ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստ էին հանձնել։ 136 մարդ առողջական խնդիրների պատճառով այդ թեստին չէր մասնակցել։ Այն 656 տղամարդիկ, որոնց բժիշկները թույլատրել էին առավելագույն ծանրաբեռնվածություն, ստուգել են թթվածնի մաքսիմալ կլանման չափը։ Այդ ցուցանիշը ցույց է տալիս, թե օրգանիզմը առավելագույնը որքան թթվածին է օգտագործում, եւ որքան այն բարձր է, այնքան լավ ֆիզիկական վիճակում է գտնվում մարդը։

Մասնակիցների ֆիզիկական վիճակը գնահատելուց հետո նրանց հետեւել են մինչեւ 2012 թվականը։ Մոտավորապես տասը տարին մեկ անգամ գիտնականները ֆիզիկական ակտիվության լրացուցիչ թեստեր էին անցկացնում նրանց մոտ, որոնք ողջ էին մնում։

Աերոբային ունակության եւ մահացության միջեւ կախվածությունը պարզելու համար մասնակիցներին բաժանել են 3 խմբի՝ ըստ րոպեում թթվածնի կլանման ծավալի՝ 2, 2.26 եւ 2.56 լիտր եւ առաջին  խմբի համեմատությամբ երկրորդ խմբում մահվան ռիսկը նվազում էր 21%-ով:Երրորդ եւ երկրորդ խմբերի դեպքում իրավիճակը նմանատիպ էր (մահացու դեպքերի նույն 21% տարբերությամբ):

Gothenburg համալսարանի հետազոտությունների առաջատար մասնագետ Պեր Լանդենվալը նկատել է, որ ցածր  աէրոբային  ունակությունը միանշանակ ասոցացվում է բարձր մահացության հետ, եւ ցածր ֆիզիկական ակտիվության  բացասական  ազդեցությունը կարելի է համեմատել միայն ծխելու վտանգի հետ: Պրոֆեսոր Լադենվալը  նշել է նաեւ, որ միտումը շարունակվել է  4 տասնամյակի ընթացքում: Եթե հետազոտության մասնակիցն ուներ ոչ մեծ աէրոբային  ունակություն, դա նշանակում էր, որ նա  քիչ ժամանակ է հատկացնում ֆիզիկական ծանրաբեռնվածությանը (կամ էլ՝ չի զբաղվում ընդհանրապես), իսկ դա նշանակալիորեն  բարձրացնում էր նրա մահացության ռիսկը, քան նրանց մոտ, ովքեր զբաղվում էին սպորտով եւ հետեւում էին  իրենց  ֆիզիկական  վիճակին: Պեր Լադենվալը  նշում է. «Մենք անցել ենք ծխելու դեմ պայքարի երկար ճանապարհ: Հաջորդ խնդիրը դա նստակյաց կյանքն է, որի դեմ նույնպես պետք է պայքարել»:  Այս հետազոտության մասին պատմում է  European Journal of Preventive Cardiology ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է