• Latest news

Ice Bucket Challenge-ը օգնել է միջոցներ հավաքել կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի հետազոտելու համար

28 հուլիսի, 2016  14:47

2014–ի ամռանը համացանցում տեսահոլովակներ հայտվեցին, որոնցում մարդիկ ոտից գլուխ ցողվում էին սառույցով ջրով: Դա հաջողվեց անցկացնել Ice Bucket Challenge ֆլեշմոբի շրջանակում, որն սկսվեց կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի (ԿԱՍ) մասին տեղեկություններ տարածելու եւ հիվանդությւնն ուսումնասիրելու ու դրա գենետիկ պատճառները գտնելու նպատակով միջոցներ հավաքելու համար:

Ֆլեշմոբի մասնակիցները, որոնց թվում էին այնպիսի հանրահայտ դեմքեր, ինչպես Մարկ Ցուկերբերգը եւ Թոմ Քրուզը, ոչ միայն ցողվում էին ջրով եւ հոլովակներ էին տեղադրում համացանցում, այլեւ դրամական միջոցներ էին նվիրաբերում: Ընդամենը մեկ ամսում հաջողվեց հավաքել 100 մլն դոլար: Այն գիտնականներն օգտագործեցին նպատակային եւ հովանավորեցին հիվանդության հետագա հետազոտությունը:

Դրանցից մեկի՝ MinE նախագծի իրականացման ընթացքում գիտնականները հետազոտեցին ԿԱՍ-ով տառապող մոտ 15 հազար մարդու եւ հայտնաբերեցին NEK1 գենը, որը պատասխանատու է ԿԱՍ դեպքերի միայն 3 տոկոսի համար, սակայն զուգորդվում է հիվանդության ինչպես հատուկենտ, այնպես էլ ընտանեկան ձեւերի հետ: Հեղինակները կարծում են, որ իրենք կարող են ԿԱՍ դեմ պայքարի արդյունավետ բուժում մշակել:

Հիշեցնենք, որ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի զարգացման դեպքում ախտահարվում են շարժողական նեյրոնները: Հիվանդներն աստիճանաբար դադարում են քայլել եւ իրենք իրենց ծառայել, իսկ ժամանակի ընթացքում զրկվում են ինքնուրույն շնչելու ունակությունից, ինչը հանգեցնում է մահվան: ԿԱՍ դեմ պայքարի միջոցներ առայժմ չկան, այդ պատճառով հիվանդների մեծամասնությունը մահանում է: Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով տառապող ամենահայտնի հիվանդը ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել