• Latest news

Ինչպե՞ս է ազդում քիմիաթերապիան։ Այն ամենն, ինչ կցանկանայիք այդ մասին իմանալ

30 հուլիսի, 2016  21:10

Շատերն են լսել այն մասին, որ քիմիաթերապիան քաղցկեղային հիվանդությունների բուժման հիմնական մեթոդն է։ Սակայն քչերը գիտեն, թե կոնկրետ ինչպես է աշխատում քիմիաթերապիան եւ ինչպես է ազդում քաղցկեղային բջիջների վրա։

NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ–ի քիմաթերապիայի բաժնի վարիչ Լեւոն Բադալյանը նշեց, որ քիմիաթերապեւտիկ դեղամիջոցների ազդեցությունը շատ պարզ է. բոլոր քաղցկեղային բջիջները մեկ ընդհանուր հատկություն ունեն` դրանք կիսվում են եւ բազմանում ավելի արագ, քան առողջ բջիջները։ Քիմիաթերապեւտիկ դեղամիջոցները, որոնց մի մասն, ի դեպ, բուսական հիմք ունի, ինչի մասին շատերը չգիտեն, օրգանիզմում գտնում են այդ արագ բազմացող բջիջները, թույլ չեն տալիս նրանց կիսվել, քայքայում են դրանք։ Արդյունքում ուռուցքը փոքրանում է, հիվանդությունը սկսում է նահանջել։ Որոշ դեպքերում քիմիաթերապիայից հետո վիրահատություն է պետք, այլ դեպքերում անգամ վիրահատության կարիք չկա. ուռուցքից հնարավոր է լինում ազատվել միայն քիմիաթերապիայով։ Նման բան հնարավոր է, օրինակ, լիմֆոմաների դեպքում։

Որքանո՞վ է արդյունավետ քիմիաթերապիան։

Լեւոն Բադալյանը նշեց, որ բուժման արդյունավետությունը շատ դեպքերում կախված է նրանից, թե հիվանդությունը որ փուլում է հայտնաբերվել, ինչպես նաեւ քաղցկեղի տեսակից։ Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում լավագույն ցուցանիշները գրանցվում են կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ, որը քաղցկեղի ամենատարածված տեսակն է կանանց մոտ։ Եթե քաղցկեղը առաջին փուլում է, լիակատար բուժման շանսերը մոտ են 100 տոկոսի։ Եթե քաղցկեղը երկրորդ փուլում է՝ միջինում 80 տոկոս, երրորդ փուլում՝ 60-70 տոկոս։ Իհարկե, կան քաղցկեղի բարձր ագրեսիվ եւ ցածր ագրեսիվ տեսակներ, այնուամենայնիվ միջինում 10 հիվանդից 8-ը լիարժեք բուժվում են։ Ինչ վերաբերում է վերջին` IV փուլում բժշկի դիմած հիվանդներին, անգամ նրանք կարող են երկար տարիներ ապրել դեղորայքային բուժման շնորհիվ։

Մասնագետի խոսքով՝ վերջին 4-5 տարում Հայաստանում օնկոլոգիան ակտիվ զարգանում է, որոշ կլինիկաներ, ինչպիսին, օրինակ, «Նաիրի» ԲԿ–ն է, որտեղ աշխատում է Լեւոն Բադալյանը, ակտիվ համագործակցում է Եվրոպայի լավագույն բժշկական կենտրոնների հետ, փորձի փոխանակում է կատարում նրանց առաջատար մասնագետների հետ։ Այդ ամենի շնորհիվ բուժման որակն այստեղ օրեցօր բարձրանում է։

Բադալյանի խոսքով՝ «Նաիրիում» այսօր օգտագործում են նորագույն քիմաթերապեւտիկ դեղամիջոցներ, ինչպես նաեւ բուժման որոշ գերժամանակակից սխեմաներ, որոնք այլ կլինիկաներում դեռ չեն կիրառվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել