• Latest news

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Ճանաչեք հեպատիտը

28 հուլիսի, 2016  16:41

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ նրա գործընկեր միջազգային կազմակերպությունների կողմից հուլիսի 28-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր:

2016թ. օրվան նվիրված միջոցառումները, որոնք միտված են ազգաբնակչության շրջանում տեղեկատվության հասնելիության ապահովմանը,  միջազգային, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում վերհանված խնդիրների բարձրաձայնմանը, անց են կացվում «Ճանաչեք հեպատիտը, գործեք հիմա» կարգախոսի ներքո:

Վիրուսային հեպատիտներն առողջապահական գերակա խնդիրներից են եւ ունեն արտահայտված համաճարակային ներուժ, լայն տարածում եւ զգալի սոցիալ-տնտեսական բեռ են երկրների համար:

Տարեկան աշխարհում 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից եւ դրա հետեւանքով առաջացած լյարդի ցիռոզից եւ լյարդի առաջնային քաղցկեղից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` շուրջ 300 մլն մարդ վարակված են քրոնիկ հեպատիտ Բ վիրուսով, 170 մլն՝ հեպատիտ Ց վիրուսով, տարեկան հայտնաբերվում է հեպատիտ Ց վարակի 3-4 մլն նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350-500 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի բարդություններից: Արդեն շուրջ 20 տարի է հեպատիտ Ա-ի եւ Բ-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռեւս շարունակվում են:

Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50%-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: 2008 թվականից ի վեր` հեպատիտ Ա-ի հիվանդացությունը նվազել է 9 անգամ, իսկ Հեպատիտ Բ-ի  հիվանդացությունը` 1,8 անգամ: Հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում  արդյունավետության հստակ ցուցանիշ է մանկական ազգաբնակչության շրջանում  հիվանդացության կտրուկ նվազումը` 140 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.07-ի):

ՀՀ առողջապահության նախարարությունը 2016 թվականին ռիսկի խմբերի շրջանում բուժաշխատողներ, հիվանդի կոնտակտավորներ, դիալիզով հիվանդներ եւ այլն վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներառել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների շարքում: 

Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա վերջինս շարունակում է հիմնախնդիր մնալ: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտ Ց-ի դեմ պայքարի եւ կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարվում են հիմնականում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի եւ ներհիվանդանոցյաին վարակների վերահսկման եւ կանխարգելման ընդհանուր մոտեցումների հիման վրա, սակայն վիրուսային հեպատիտ Ց-ի առաջացման ռիսկերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք արտահայտվում են յուրօրինակ փոխանցման գործոններով, վարակի զարգացման եւ տարածման յուրահատկությամբ, ինչպես նաեւ բարդություններով: Կարեւորելով խնդիրը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման եւ կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանում ստեղծվել են հեպատիտների կանխարգելման գործընթացները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովներ: Մի շարք շարունակական  ծրագրեր եւ միջոցոռումներ են իրականացվում` նպատակ ունենալով բարելավել Հայաստանում համաճարաբանական իրավիճակը, լաբորատոր հսկողությունը, տեղեկատվական բազան: Խնդրահարույց է հեպատիտ Ց-ի  վաղաժամ ախտորոշման, արդյունավետ բուժման իրականացումը` հատկապես սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի համար: Նախատեսած միջոցառումները հիմնականում միտում ունեն նվազեցնելու վիրուսային հեպատիտների հիվանդացության եւ մահացության ցուցանիշները, բարելավելու հիրանդների կյանքի որակը Հայաստանի Հանրապետությունում:

Այսօր՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը, առողջապահության նախարարաությունը ԱՀԿ-ին համահունչ  եւս մեկ անգամ բարձրաձայնում է  վիրուսի փոխանցման ուղիների ու սպառնալիքների մասին: Անհրաժեշտ է հիշել, որ յուրաքանչյուր ոք կարող է լինել ռիսկի գոտում` պայմանավորված հեպատիտի գլոբալ համաճարակի չափերով:

Հեպատիտով հիվանդ մարդկանց մոտավորապես 95%-ը տեղյակ չեն իրենց հիվանդության մասին: Մինչդեռ, հեպատիտի վերաբերյալ իրազեկվածությունը կարող է կանխել հեպատիտով վարակվելու ռիսկը եւ խուսափել կյանքին սպառնացող մի շարք հիվանդություններից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է