• Latest news

Մարդիկ քաղցկեղով տառապել են դեռեւս 1,7 մլն տարի առաջ

29 հուլիսի, 2016  22:31

Մարդիկ քաղցկեղով տառապել են դեռեւս 1,7 մլն տարի առաջ: Այսպիսի եզրահանգման են եկել Հարավաֆրիկան հանրապետության մարդաբանները՝ հետազոտելով նախամարդու գտած ոսկրերը:

ՀԱՀ-ում Վիթվաթերսրանդի համալսարանի գիտնականների ղեկավարությամբ հետազոտողների միջազգային խումբը հաղորդել է ոտնաթաթի ոսկրերի գտածոյի մասին, որոնց վրա եղել է 1,7 մլն տարվա չարորակ ուռուցք: Ներկա պահին դա քաղցկեղի գոյության մասին մարդաբանների կողմից հայտնաբերված ամենահին վկայությունն է:

Քարացած մնացուկը պատկանել է տրիբի հումանոիդին, որոնց շարքին են դասվում այժմ գոյություն ունեցող շիմպազեները, մարդիկ եւ նրանց մահացած նախնիները: Սակայն գիտնականներն առայժմ չեն կարողացել ճշգրիտ հաստատել, թե դա քաղցկեղի ինչ տեսակ է եղել: Նախկինում հումանոիդների մոտ ամենահին ուռուցքը հայտնաբերվել է նեանդերթալացու կողոսկրում եւ թվագրվել է 120 հազար տարով: Հետազոտողների խոսքով՝ իրենց գտածոն վկայում է, որ քաղցկեղը բացառապես ժամանակակից կենսակերպի եւ շրջակա միջավայրի ազդեցության հետեւանք չէ:

Ոտնաթմբի ոսկրն ախտահարած չարորակ ուռուցքը նույնականացվել է օստեոսարկոմային, որը քաղցկեղի ագրեսիվ տեսակ է եւ առավել հաճախ ախտահարում է երիտասարդներին:

Գիտնականները նաեւ հայտնաբերել են բարորակ նորագոյացություն ավստրալոպիտեկ (Australopithecus sediba) երեխայի ողնաշարում, որի տարիքը նույնպես հասնում է մոտ 2 մլն տարվա: Մարդաբաններն ընդգծում են, որ կմախքի հետեւի հատվածում ուռուցքի առկայությունը վաղ տարիքում հազվադեպ է համարվում եւ հումանոիդների մոտ այդ հիվանդության ամենահին վկայությունն է:

Երկու հիվադությունն էլ ախտորոշվել են՝ Ֆրանսիայի European Synchrotron Radiation Facility-ում՝ վիզուալացման տեխնոլոգիայի օգտագործմամբ, ՀԱՀ Շառլոտա Մեքսեքի հիվանդանոցում՝ համակարգչային տոմոգրաֆիայի օգտագործմամբ, ինչպես նաեւ ՀԱՀ ատոմային էներգիայի ընկերության միկրո-ՀՏ-սքաներով:

Մարդաբաններին հաջողվել է հետազոտությունների համար բավարար նյութ ստանալ Յոհանեսբուրգից ոչ հեռու մնացուկային ապարների հատուկ շերտում, որն անվանում են անվանում «մարդկության օրրան» պեղումներ կատարելիս:

«Արդի բժշկությունը սահմանում է, որ քաղցկեղը եւ զանազան ուռուցքները ժամանակակից կենսակերպի եւ շրջակա միջավայրի աղտոտվածության հետեւանք են: Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ այդ հիվանդությունները գոյություն են ունեցել դեռեւս միլիոնավոր տարիներ առաջ՝ մինչեւ առաջին արդյունաբերական երկների երեւան գալը»,- South African Journal of Science ամսագիրը մեջբերում է Վիթվաթերսրանդի համալսարանի գիտնական Էդվարդ Օուդսի հայտարարությունը:

Բացի այդ, բացահայտումը հերքում է «պալեոդիետայի» բացառիկ օգտակարության մասին առասպելը, որով այժմ շատերն են տարված, եւ որի հիմքը կազմում է մթերքի արհեստական մշակումից հրաժարումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել