• Latest news

Գիտնականները կկարողանան հիպնոսի միջոցով մարդկանց ազատել ցավից

29 հուլիսի, 2016  13:05

Սթենֆորդի համալսարանի նեյրոֆիզիոլոգները հետեւել են, թե ինչ է տեղի ունենում մարդու ուղեղում հիպնոսի ժամանակ տրանսի մեջ ընկնելիս, եւ բացահայտել են մի քանի գոտիներ, որոնց աշխատանքի փոփոխություն կարող է առաջացնել այդ վիճակը:

«Այժմ մենք գիտենք ուղեղի ինչ գոտիներ են կապված տրանսի հետ եւ հնարավորություն ունենք այդ գիտելիքներն օգտագործել որեւէ մեկին հիպնոսին ավելի կամ պակաս ենթարկվող չդարձնելու կամ առանձին դեպքերում հիպնոսի արդյունավետությունը մեծացնելու համար: Օրինակ՝ կարող ենք օգնել մարդկանց ցավի դեմ պայքարում հիպնոսի օգտագործմամբ»,- հայտարարել է Դեւիդ Շպիգելը՝ Սթենֆորդի համալսարանից (ԱՄՆ):

Շպիգելը եւ նրա գործընկերները պարզել են, թե ինչպես է գործում հիպնոսը՝ հետեւելով հիպնոսի օգնությամբ սթրեսից, ցավից եւ տագնապալի վիճակից ազատվել փորձող 60 կամավորների ուղեղի զանազան հատվածների ակտիվության փոփոխություններին եւ ուղեղային ալիքների տատանումներին:

Նեյրոֆիզիոլոգներին հետաքրքրել է, թե ինչու է աշխարհի բնակչության միայն 10 տոկոսը ենթարկվում հիպնոսին, իսկ մեծամասնությունը կամ թույլ է արձագանքում, կամ ընդհանրապես անխոցելի է նման գործողության համար: Գիտնականները մոտ 500 կամավորների խմբից ընտրել են 30 մարդու, որոնք առավել են ենթակա հիպնոսին, եւ հիպնոսին «չհըավատացող» նույնքան մարդ, որոնց վրա այդ մեթոդն ընդհանրապես չի ազդել:

ՄՌՏ օգնությամբ հանգստի եւ հիպնոսի ժամանակ հետեւելով նրանց ուղեղի աշխատանքին՝ Շպիգելի թիմը առանձնացրել է ուղեղի երեք մարզ, որոնց ակտիվությունը, նյարդային համակարգի այլ հատվածների հետ կապի բնույթը նկատելիորեն փոխվել են հիպնոսի ժամանակ: Դրանց թվում են եղել գլխուղեղի առաջնային գոտային կեղեւի հետին հատվածը, ճակատային կեղեւի հետին հատվածը միացնող նեյրոնները եւ, այսպես կոչված, ուղեղի կղզյակը, ինչպես նաեւ կեղեւի նույն հատվածը ուղեղի աշխատանքի, այսպես կոչված, պասիվ ցանցի (DMN) հետ կապող բջիջները:

Գիտնականները նշել են, որ առաջին մարզը պատասխանատու է ռացիոնալ մտածողության համար, բջիջների երկրորդ խումբը՝ մարմինը կառավարելու, իսկ երրորդը՝ գիտակցելու եւ հասկանալու մարդու այս կամ այն գործողությունների կատարումը: Առաջին եւ երրորդ գոտում հիպնոսի ժամանակ ուղեղի ակտիվությունը նվազել է, իսկ երկրորդում՝ մեծացել, եւ «չհավատացողների» ուղեղում համանման արձագանքի բացակայությունը կարող բացատրել այն, թե հիպնոսն ինչու նրանց վրա չի ազդում:

Գիտնականների կարծիքով՝ տվյալ փաստը կարող է օգտագործվել «հիպնոմատերի» ստեղծման համար, որոնք կարող են ժամանակավորապես մեծացնել հիպնոսի նկատմամբ մարդու զգայունությունը՝ մագնիսական դաշտերի օգնությամբ ներգործելով ուղեղի այդ մարզերի վրա: Նեյրոֆիզիոլոգները հուսով են, որ դա իրենց կօգնի հիպնոսի եւ տրանսի վիճակի մեջ ընկնելիս ավելի լավ պայքարել ցավի եւ հոգեկան խանգարումների դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է