• Latest news

Ինչո՞ւ ենք հիվանդանում անգամ պատվաստվելուց հետո. 5 պատճառ

30 հուլիսի, 2016  22:25

Որեւէ հիվանդության դեմ պատվաստումը նկատելիորեն նվազեցնում է դրանով հիվանդանալու հավանականությունը, սակայն ոչ մինչեւ զրո տոկոս: Տեսականորեն մարդը, միեւնույն է, կարող է հիվանդանալ այն հիվադությամբ, որի դեմ պատվաստվել է: Ինչո՞ւ: Ահա հնարավոր 5 պատճառները:

1. Ստացած իմունիտետը հավերժական չէ

Ի պատասխան պատվաստման՝ օրգանիզմում իմունիտետ է մշակվում կոնկրետ հիվանդության դեմ, սակայն ժամանակի ընթացքում այն նվազում է: Վերականգնման համար անհրաժեշտ են կրկնակի պատվաստումներ: Օրինակ՝  կապույտ հազի դեմ պատվաստման էֆեկտը ժամանակի ընթացքում թուլանում է: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը 19-64 տարեկան մեծահասակներին խորհուրդ է տալիս իմունիտետն ամրացնել կարկամախտի, դիֆթերիայի եւ կապույտ հազի եռակի ներգործության հատուկ պատվաստանյութով:

2. Պատվաստանյութն այլ շտամին հակազդող էր

Իրապես արդյունավետ պատվաստանյութ, օրինակ, գրիպի դեմ չկա, որովհետեւ այդ հիվանդության շտամները մշտապես փոփոխվում են, էվոլյուցիայի են ենթարկվում: Ձեզ կարող են պատվաստել գրիպի մի քանի շտամի դեմ, բայց ավելի ուշ դուք կարող եք վարակվել միանգամայն այլ շտամով, որը չի մտել պատվաստանյութի մեջ կամ փոփոխվել է ձեր պատվաստվելուց հետո:

3. Դուք լիարժեք չեք պատվաստվել

Եթե չեք ստացել հիվանդության դեմ պատվաստանյութի լիարժեք դոզա, ապա չեք ստանա նաեւ լիարժեք պաշտպանություն: Օրինակ՝ ծաղիկի դեմ պատվաստանյութի մի դոզան պաշտպանություն է ապահովում 79 տոկոսով: Հենց այդ պատճառով էլ գիտնականները խորհուրդ են տալիս պատվաստումը կրկնել, որպեսզի պաշտպանության աստիճանը հասնի 90 տոկոսի: Այսպիսով, ամեն դեպքում մնում է ջրծաղիկով վարակվելու 10 տոկոս հավանականություն, բայց այն կարտահայտվի ավելի չափավոր եւ թեթեւ ձեւով:

4. Օրգանիզմում իմունիտետ չի մշակվել

Պատվաստանյութի արդյունավետությունը կախված է ոչ միայն դրա որակից, այլ նաեւ այցելուից, նրա իմունիտետից, առողջական վիճակից, տարիքից եւ գենետիկայից: Այդ է պատճառը, որ պատվաստումն ավելի  քիչ արդյունավետ է տարեց եւ թույլ իմունիտետով օժտված մարդկանց համար. նրանց մոտ կոնկրետ հիվանդության դեմ իմունիտետը պատվաստվելուց հետո կարող է ոչ լիարժեք ձեւավորվել:

5. Ժամանակը չի բավականացրել, որ ձեր օրգանիզմը իմունիտետ մշակի

Օրգանիզմին մոտավորապես երկու շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի պատվաստվելուց հետո հիվանդության դեմ իմունիտետ մշակի: Եթե այդ հիվանդությանը բախվում եք նշված ժամկետից վաղ, պատվաստանյութն, ավելի շուտ, ձեզ չի պաշտպանի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել