• Latest news

Կինն իր հղիության մասին իմացել է միայն ծննդաբերելիս (լուսանկարներ)

29 հուլիսի, 2016  14:54

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք լսում կանանց մասին, որոնք երկար ժամանակ իրենց հղիությանը տեղյակ չեն եղել: Համանման պատմության մեջ է հայտնվել նաեւ Մեծ Բրիտանիայի բնակչուհի 23-ամյա Լիանա Բրենանը, որը միայն պտղաջրերը գնալուց հետո է իմացել, որ ինն ամսական հղի է:

Այդ օրը Լիանան սովորականի պես աշխատում էր վարսավիրանոցում, եւ նրա մոտ հանկարծ սկսեց պտղաջրերի հոսք, այնուհետեւ երկունքի ուժեղ ցավեր սկսվեցին: Շտապ օգնություն զանգահարելու համար նա չգտավ հեռախոսը եւ հասկացավ, որ մենակ է ծննդաբերելու: 30 րոպեի ընթացքում նա վարսավիրանոցի բազմոցին էլ լույս աշխարհ բերեց դստերը: Կինը փոքրիկի պորտալարը կտրեց հաճախորդների կտրվածքի մկրատով, ապա այն կապեց մետաղե հերակալի միջոցով, որը հանեց հենց իր մազերի միջից:

Շուտով նրան այցելեց հարեւանը՝ հեռախոսի լիցքավորման սարքը խնդրելու: Տեղեկանալով տեղի ունեցածին՝ նա շտապ օգնություն կանչեց, որը մորն ու երեխային տեղափոխեց մոտակա հիվանդանոց:

Հղիության ամբողջ ընթացքում Լիանան ծխել է եւ սպիրտային խմիչքներ օգտագործել, քանի որ չգիտեր, որ երեխայի է սպասում: Ավելին, երբ նա 5 ամսական հղի էր, տեղափոխվել է նոր բնակարան եւ քարշ է տվել ծանր արկղերն ու կահույքը: Այդ ամբողջ ընթացքում նրա ամսեկանները չեն դադարել: Բարեբախտաբար, չնայած այդ ամենին, երեխան առողջ է ծնվել:

Նշենք, որ գիտնականները չեն բացառում, որ որոշ կանայք իսկապես կարող են եւ չիմանալ իրենց հղիության մասին, սակայն դա հազվադեպ է պատահում: Նորմալ քաշով կանայք սովորաբար հղիությանը արագ են տեղեկանում: Անտեղյակության հավանականությունն ավելի մեծ է ավելորդ քաշով կանանց դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել