• Latest news

ԱՀԿ. 67 երկրներում արձանագրվել են Զիկա վիրուսի փոխանցման դեպքեր

29 հուլիսի, 2016  10:49

Զիկա վիրուսի տարածման դեպքեր են արձանագրվել 67 երկրներում, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Ըստ ԱՀԿ-ի, հուլիսի 27-ի դրությամբ, 67 երկրներ ու տարածքներ հայտնել են 2007-ից հետո մոծակների միջոցով Զիկա վիրուսի տարածման ապացույցների մասին: Այդ երկրներից 64-ում վիրուսի տարածման դեպքեր են արձանագրվել 2015 ու 2016 թթ: Մի երկրում ( Անտիգուա եւ Բարբուդա) ու մի տարածքում ( բրիտանական Թերքս ու Կայկոս տարածքը) վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է հուլիսի 21-հուլիսի 27 ժամանակահատվածում:

Այս տարվա փետրվարինն 11 երկրներ հայտարարել են մարդուց մարդ Զիկա վիրուսի փոխանցման մասին, հավանաբար սեռական ճանապարհով, նշում է ԱՀԿ-ն: ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում փորձագետները ուսումնասիրում են վարակի տարածման երկու դեպք, որոնք կապակցված չեն եղել ուղեւորությունների հետ դեպի այն երկրներ, որտեղ կա Զիկա վիրուսը:

14 երկրների ու տարածքների իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել են այն մասին, որ իրենք միկրոցեֆալիայի ու կենտրոնական նյարդային համակարգի զարգացման մեջ այլ շեղումների դեպքեր են հայտնաբերել նորածինների մոտ, ինչը պայմանավորված է Զիկա վիրուսով վարակվելով: Այդ պետություններից երեքում միկրոցեֆալիայով ծնված երեխաների մայրերը վարակվել էին վիրուսով այն բնակավայրերում, որտեղ Զիկան տարածված է: Ամերիկացի մասնագետները հայտնել են այդ վիրուսով պայմանավորված միկրոցեֆալիայով տառապող երեխաների ծնունդի 12 դեպքի ու վիժման վեց դեպքի մասին: 15 երկրներում նշված է Գիյեն Բարեի համախտանիշի դեպքերի աճ, ընդ որում վիրուսի առկայությունը հիվանդների մոտ հաստատված է լաբորատոր անալիզներով:

ԱՀԿ-ում շեշտում են, որ մինչեւ հիմա անցկացվող հետազոտությունների հիման վրա ձեռք է բերվել «գիտական կոնսենսուս, որ Զիկա վիրուսը միկրոցեֆալիայի ու Գիյեն Բարեի համախտանիշի պատճառն է»:

Գիտնականները ենթադրում են, որ Զիկա վիրուսը հղիների մոտ պտղի զարգացման զանազան շեղումներ է առաջացնում ու դրանցից առավել ծանրը միկրոցեֆալիան է համարվում՝ գանգի չափերի զգալի փոքրացում, որը հանգեցնում է տկարամտության, տեսողական ու լսողական խնդիրների: Վիրուսի տարածողը Aedes aegypti մոծակն է: Այս պահին հիվանդության բռնկումներ են գրանցված Ասիայում, Աֆրիկայում, Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել