• Latest news

Քաղցկեղով հիվանդ երկու աղջիկ ֆոտոնախագիծ են սկսում հիվանդության իրենց «գործընկերների» համար

29 հուլիսի, 2016  19:39

Պերտերբուգցի Յանա Գոլանտը եւ պոդոլսկցի Սնեժանա Ժավորոնկովան ներկայումս քաղցկեղի բուժում են ստանում: Նրանք համացանցում են ծանոթացել եւ կարճ ժամանակ անց որոշել են ֆոտոնախագիծ ստեղծել՝ ուռուցքային հիվադություններով տառապող կանանց աջակցելու համար, եւ ցույց տալ, որ նրանք գեղեցիկ են՝ չնայած հիվադությանը եւ բուժման կոմնակի էֆեկտներին:

Նախագիծը կոչվում է Cancer. Confession. Control («Քաղցկեղ: Խոստովանություն: Վերահսկում»): Նախագծի հեղինակները մասնագիտությամբ դիզայներ են եւ կանանց գեղեցիկ լուսանկարներ են անում, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ կամ հիվանդության թուլացման փուլում են:

Նախագծի «Վկոնտակտե» խմբում նրանք գրում են. «Այս նախագծի նպատակը ցույց տալն է, որ կանայք շարունակում են գեղեցիկ մնալ՝ չնայած հիվանդությանը, ցույց տալ, որ քաղցկեղն այդքան սարսափելի չէ, դա դատավճիռ չէ, դա մահ չէ, ինչպես շատերն են կարծում»:

Այժմ աղջիկներն օգնականներ են փնտրում՝ լուսանկարիչների, դիմահարդարների եւ իհարկե՝ մասնակից-մոդելների:

Խմբում հրապարակվում են եւ այն կանանց պատմությունները, որոնք դեռեւս բուժվում են, եւ նրանց, որոնք հաղթել են քաղցկեղին: Նախագծի հեղինակները ֆլեշմոբեր են անցկացնում հաջակցություն օնկոհիվանդների, իսկ հիվանդ երեխաների եւ դեռահասների համար աջակցության առանձին չաթ են ստեղծել, որտեղ պատանի հիվանդները կարող են միմյանց հետ շփվել: Նույնպիսի չաթ է ստեղծվել նաեւ 18 տարեկանից անց հիվանդների համար:

Յանան եւ Սնեժանան ասել են, որ ցանկանում են նաեւ փաստագրական ֆիլմ նկարահանել, որում քաղցկեղը հաղթահարած աղջիկները կպատմեն իրենց պատմությունները: Այն, ինչպես նաեւ աղջիկների լուսանկարները (հեղինակների խոսքով՝ նաեւ տղամարդկանց, եթե նրանք ցանկանան մասնակցել), պլանավորվում է դեկտեմբերին ներկայացնել Սանկտ Պետերբուրգում կազմակերպվելիք ցուցահանդեսում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է