• Latest news

Օգոստոսի 2-3-ը Երեւանում հնարավոր է թոքերի անվճար ռենտգեն անցնել

29 հուլիսի, 2016  16:31

Օգոստոսի 1-3-ը Հայաստանում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի եւ «Հակաքաղցկեղային հայկական լիգա»-ի նախաձեռնությամբ կանցկացվեն Թոքերի քաղցկեղի կանարգելման օրեր, որի շրջանակում ռիսկի խմբի մեջ մտնող մարդիկ կարող են քաղցկեղի ժամանակին եւ այլ պաթոլոգիաների հայտնաբերման նպատակով կրծքավանդակի օրգանների անճար ռենտգեն անցնել:

Ինչպես լրագրողներին ասել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Բազիկյանը եւ «Հակաքաղցկեղային հայկական լիգա»-ի ղեկավար Գրիգոր Բադալյանը, ռենտգենագրական զննումներ կկազմակերպվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երեւան», «Նաիրի» եւ «Սլավմեդ» բժշկական կենտրոններում՝ ժամը 9-ից 16-ը: Եթե ռենտգենը հայտնաբերի որեւէ պաթոլոգիա, մասնագետները կհուշեն որտեղ է հարկ դիմել հետագա ախտորոշման եւ բուժման համար:

Ռիսկի խմբում են մտնում.

• 50-65 տարեկան մարդիկ;

• Ծխողները (հատկապես նրանք, որոնք օրական ծխում են մեկ տուփ եւ ավելի);

• Քրոնիկական հազով մարդիկ:

Վերը թվարկված խմբերի մեջ մտնող մարդկանց մոտ թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը բավական բարձր է: Խնդիրն այն է, որ քաղցկեղի այս տեսակի շատ դեպքեր շատ ուշ են ախտորոշվում, երբ բուժումն այլեւս անարդյունավետ է. հենց այդ պատճառով էլ ամբողջ աշխարհում թոքերի քաղցկեղից մահացությունը այդքան բարձր է: Թոքերի քաղցկեղի ժամանակին ախտորոշման հարցում մեծ դերակատարում ունեն կանրագելիչ հետազոտությունները (առաջին հերթին կրծքավանդակի օրգանների ռենտգենը):

Օգոստոսի 2-3-ը թոքերի անվճար ռենտգեն անցնելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել (մինչեւ օգոստոսի 1-ի աշխատանքային օրվա ավարտը), զանգահարելով հետեւյալ հեռախոսահամարներով՝ 010 287120, 091 525861:

Թոքերի քաղցկեղի կանխարգելիչ օրերի շրջանակում նաեւ նախատեսվում է գիտական համաժողով անցկացնել՝ նվիրված քաղցկեղի այդ տեսակի խնդիրներին: Համաժողովը տեղի կունենա օգոստոսի 1-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Համաժողովին մասնակցությունն ազատ է բոլոր ցանկացողների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել