• Latest news

Իսկական Բենջամին Բաթոնն ապրում է Բանգլադեշում (լուսանկարներ)

30 հուլիսի, 2016  13:26

Բանգլադեշում ապրող Բայեզիդ Հուսեյնն ընդամենը 4 տարեկան է, բայց նման է ծերուկի: Մարդիկ նրան նույնիսկ անվանում են իսկական Բենջամին Բաթոն՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի հայտնի վեպի հերոսի անվամբ:

Ֆիցջերալդի վեպը պատմում է տարօրինակ մարդու մասին, որը լույս աշխարհ է եկել ծերացած եւ հասունացմանը զուգահեռ վերածվում է երեխայի: Շատերը կարծում են, որ Բայեզիդն էլ է այդպիսին. ծնվել է ծերունի, իսկ հասունացման հետ կերիտասարդանա: Տղան ծերության բոլոր նշաններն ունի՝ ներառյալ այտուցված այտեր, կնճռոտված մաշկ, նաեւ հոդերի եւ միզուղիների խնդիրներ:

4-ամյա տղայի ատամները շատ թույլ են եւ մշտապես կոտրվում են: Դրա հետ մեկտեղ նրա ինտելեկտը շատ ավելի բարձր է, քան նրա տարեկիցներից շատերինը: Նրա տարօրինակ արտաքինի պատճառով երեխաները վախենում են հետը խաղալ:

Բայեզիդի մայրը՝ Թրիպտի Կատունը, որը նրան ծննդաբերել է 14 տարեկանում, ապշահար է որդու մտավոր կարողություններով, սակայն վշտացած է արտաքինի պատճառով:

«Նա սկսեց քայլել միայն 3 տարեկանում, բաց արդեն երեք ամսականում բոլոր ատամները դուրս էին եկել: Նրա ֆիզիոլոգիական զարգացումը  բացարձակ անոմալ է, սակայն հոգեբանականը եւ մտավորը ապշեցուցիչ է: Նա կարողանում է ցանկացած մարդու հետ զրուցել եւ իր տարիքի համար օժտված է ցնցող ինտուիցիայով: Ընդհանրապես նա երեխայի նման չէ ոչ միայն արտաքուստ, այլեւ ներքուստ: Նա ավելի շուտ ծերուկի է հիշեցնում: Նա իմ առաջնեկն է, եւ ինձ համար ցավալի է տեսնել, թե նա ինչպիսին է»,- ասել է մայրը:

Բայեզիդի արտաքինը եւ զարգացման յուրահատկությունները զարմացրել են նաեւ Բանգլադեշի բժիշկներին, որոնք չգիտեն ինչպես օգնել տղային, քանի որ նախկինում երբեք այդպիսի դեպք չի եղել: Ցավալի է, սակայն Բայեզիդի ընտանիքի հարեւանները եւս վախենում են նրա արտաքինից եւ ոչնչով նրան չեն օգնում: Բացառված չէ, որ անոմալիայի պատճառը տղայի ծնողների միջազգակցական ամուսնությունն է. նրանք զարմիկներ են: Սակայն նման ամուսնությունը լայնորեն տարածված է Բանգլադեշում եւ Հարավային Ասիայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել