• Latest news

Դաունի ախտանիշով ամենածեր կինը դարձել է 75 տարեկան

30 հուլիսի, 2016  15:59

Ֆրենսիս Ժիլեթը (Մեծ Բրիտանիա) Դաունի ախտանիշով աշխարհի ամենածեր կինն է: Վերջերս նա նշել է իր 75-ամյակը: Այս տարիների ընթացքում, նա ապշահար անելով բոլոր բժիշկներին, հաղթահարել է կրծքի քաղցկեղը եւ թոքախտը:

Ֆրենսիսը ծնվել է 1941 թվականին, երբ Դաունի ախտանիշով մարդկանց կյանքի միջին ակնկալվող տեւողությունը մոտ 20 տարին էր համարվում: Այնուամենայնիվ, նա հերքել է իր կյանքի տեվողության մասին բժիշկների նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումները, իր կյանքի ճանապարհին հաղթել է շատ հիվանդությունների եւ ապրել է մինչեւ իր 75-ամյակը: 12 տարի առաջ նա հաղթանակ գրանցեց կրծքի քաղցկեղի նկատմամբ, իսկ 10 տարի առաջ՝ թոքախտի:

Առաջին 20 տարիները Ֆրենսիսն ապրել է ծնողների հետ, իսկ մնացած 55 տարիները՝ հաշմանդամների հատուկ հաստատությունում, որտեղ էլ հոբելյանը նշել է հարազատների եւ ընկերների հետ: Ֆրենսիսի սիրելի հոբբիներից մեկը գործելն է, չնայած այժմ տեսողության խնդիրներ ունի:

Վերջին տարիներին Դաունի ախտանիշով հիվանդների կյանքի տեւողությունը նկատելիորեն աճել է: Ֆրենսիսը գերազանցել է ԱՄՆ Օքլահոմա նահանգի բնակիչ Դոլլի  Գրիսի ռեկորդը, որը մահացել է 74 տարեկանում: Երկար ժամանակ հենց նա էր համարվում Դաունի ախտանիշով հիվանդներից ամենատարեցը:

Այս ախտանիշով հիվանդ տղամարդկանց կյանքի տեւողությունը ավելի մեծ է, տվյալ պահին ռեկորդը պատկանում է ծագումով Մինեսոթայից Բերթ Հոլբրուքին, որը մահացել է 2012 թվականին 83 տարեկան հասակում: Իսկ ահա Քլիվլենդի բնակիչ Ջո Հենդերսոնը բոլորովին վերջերս դարձավ 80 տարեկան: Այսօր նա համարվում է Դաունի ախտանիշով ամենատարեց տղամարդը:

Փորձագետները այսպիսի հիվանդների կյանքի տեւողության մեծացումը կապում են բժշկական տեխնոլոգիաների զարգացման հետ, ինչպես նաեւ առավել գրագետ խնամքի եւ շրջապատող մարդկանց սիրո հետ: Այսօր Դաունի ախտանիշով մարդու կյանքի միջին տեւողությունը կազմում է 50-60 տարի, իսկ այդ մարդկանց ոչ մեծ քանակը հատում է 70-ամյակի սահմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել