• Latest news

Սննդամթերքի 5 ամենավնասակար համադրությունները

7 օգոստոսի, 2016  11:37

Սննդամթերքի որոշ համադրություններ այսօր մեծ ժողովրդականություն են վայելում, սակայն դիետոլոգները հավանություն չեն տալիս դրանց: Ահա այդ համադրություններից մի քանիսը: 

Հիմնական ուտեստ եւ մրգեր

Ամենաանհաջողներից մեկը նրանք համարում են հիմնական ուտեստի եւ մրգերի համադրությունը: Մրգերն արագ մարսվում են, սակայն հատիկայինների կամ մսի հետ դրանց օգտագործման դեպքում դրանք մնում են ստամոքսում, ինչը հղի է աղիների պատերի վնասմամբ եւ ԱՍՏ-ի հետ կապված մի շարք խնդիրներով: 

Լոլիկ եւ օսլա պարունակող ածխաջրեր

Մասնագետները բացատրել են, որ օսլա պարունակող ածխաջրերը եւ լոլիկն առանձին-առանձին վտանգավոր չեն, բայց դրանք միասին ուտելը կարող է մարսողության խնդիրներ առաջացնել: Այդ պատճառով չարժե բրինձը կամ կարտոֆիլն ուտել լոլիկի հետ. Նման համադրությունը կարող է ծանրության եւ անմարսողության հանգեցնել:  

Կաթնամթերքը մրգերի հետ

Յոգուրտում պարունակվող բակտերիաները կարող են ռեակցիայի մեջ մտնել ֆրուկտոզայի հետ եւ ալերգիա առաջացնել, պնդում են բժիշկները: Այդ պատճառով, չնայած յոգուրտների եւ այլ կաթնամթերքների ժողովրդականությանը, այնուամենայնիվ ցանկալի է խուսափել դրանցից: 

Միսը կարտոֆիլի հետ

Միսը եւ կարտոֆիլը «դասական զույգ» են, սակայն մարսողության համար այդ զույգը վնասակար է, պնդում են մասնագետները: Այս երկու մթերքի յուրացման համար օրգանիզմի արտադրած մարսողական ֆերմենտները վատ են   «հարմարվում» իրար` անհարմարության զգացում եւ մետեորիզմ առաջացնելով: 

Կաթով շիլա

Նախաճաշին հատիկաբույսերով եւ կաթով շիլան դիետոլոգներն արդեն  «անպիտան» են համարել: Երկու մթերքն էլ հագեցած ածխաջրեր են պարունակում եւ արյան մեջ շաքարի կտրուկ ցատկ են առաջացնում, ինչը կարող է խախտել նորմալ հորմոնային գործընթացները եւ ախորժակի մեխանիզմը, նշել են փորձագետները: 

Մթերքների վերոհիշյալ համադրություններից բացի, մասնագետները խորհուրդ են տվել մեկ ուտեստի մեջ չմիավորել կամ միասին չօգտագործել.   

• գինին եւ քաղցրը,

• համբուրգերը եւ կարտոֆիլի ֆրին,

• թխվածքը եւ մրգահյութը:

Վերոհիշյալ բոլոր համադրությունները մարսողական եւ հորմոնային համակարգերի խախտումներ են առաջացնում` հանգեցնելով արյան մեջ շաքարի տատանման, վատ ինքնազգացողության եւ ներքին բորբոքումների եւ ճարպակալման զարգացման հավանականության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել