• Latest news

Քաղցկեղը դարձել է Արեւմտյան Եվրոպայի երկրներում մահացության առաջին պատճառը

15 օգոստոսի, 2016  15:25

Եվրոպական 12 երկրում քաղցկեղը մահացության հիմնական պատճառն է դարձել` այդ ցուցանիշով շրջանցելով սրտանոթային հիվանդությունները, պարզել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Նրանք դա բացատրում են սրտի նոպաների եւ ուղեղի կաթվածների դեմ բժշկական կազմակերպությունների պայքարով:  Բժիշկների հետազոտությունը հրապարակվել է European Heart Journal-ում:

Տվյալները ցույց են տալիս, որ Եվրոպայում սրտանոթային հիվանդություններն ամեն տարի ավելի քան չորս միլիոն մահվան են հանգեցնում   (մահվան բոլոր դեպքերի 45 տոկոսը): Սակայն այդ ցուցանիշը նվազել է մի շարք երկրներում, իսկ այժմ չարորակ ուռուցքներն ավելի շատ տղամարդ են սպանում, քան սրտի հիվանդությունները. այդ երկրներն են Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը,Նիդերլանդները, Պորտուգալիան, Սլովենիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան եւ Իսրայելը: Միաժամանակ Դանիայում եւ Իսրայելում արյունատար համակարգի խախտումները եւս դադարել են կանանց մահվան հիմնական պատճառը լինել: 

Օրինակ` 2011 թվականին Ֆրանսիայում ուռուցքային հիվանդությունների հետեւանքով  92 հազար մարդ է մահացել, մինչդեռ սրտի եւ անոթների հետ կապված խնդիրներից`   64 հազար մարդ: Իսպանիայում այդ ցուցանիշները   67 եւ 53 հազար մարդ են կազմել, իսկ Մեծ Բրիտանիայում` 87 եւ 79 հազար մարդ համապատասխանաբար: Սակայն Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ աշխարհի երկրների մեծամասնությունում, որոնք ԵՄ-ի կազմի մեջ չեն մտնում, սրտանոթային հիվանդություններն առաջվա պես առաջին տեղում են:  Չնայած հոդվածի հեղինակները նշում են, որ իրենց հետազոտությունը չի կարող բացատրել մահացության ցուցանիշների կոնկրետ պատճառները, նրանք ենթադրում են, որ դրանում հիմնական դերը խաղացել են այն միջոցառումները, որոնք ուղղված են մոնիտորինգին եւ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների վաղ ի հայտ բերմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել