• Latest news

Ծնողներն իրենք հաշմանդամի սայլակ են պատրաստել մեկ տարեկան անդամալույծ աղջկա համար

20 օգոստոսի, 2016  21:08

Երբ Էվելին Մուրն ընդամենը 4 ամսական էր, բժիշկները նկատել են, որ նրա ողնաշարին տարօրինակ թումբ է աճել: Պարզվել է, որ դա 4-րդ փուլում գտնվող նեյրոբլասթոմա է: Աղջիկը քիմիաթերապիայի 8 կուրս է անցել, բայց երբ վերականգնում է սկսվել, պարզվել է, որ քաղցկեղը հասցրել է  վերջին հարվածը հասցնել: Երեխան անդամալույծ էր դարձել T4  ողի շրջանում. նրա մարմնի ստորին կեսը դադարել էր գործել: 

Էվելինի ծնողները, այնուամենայնիվ, ուզում էին, որ իրենց աղջիկն այնքան ազատորեն տեղաշարժվի, որքան ցանկացած այլ երեխա, այդ պատճառով որոշեցին նրա համար անհատական հաշմանդամի սայլակ պատրաստել:  Աղջկա մայրը նմուշը հայտնաբերել էր   Pinterest-ում, ցույց էր տվել ամուսնուն եւ հարցրել էր, թե կկարողանա արդյոք այդպիսի բան պատրաստել: Պարոն եւ տիկին Մուրերը գնացել էին խանութ, հեծանվի երկու անիվ էին գնել, խոհանոցային բաժանարար տախտակ եւ մանկական նստատեղ, ինչից հետո այդ ամենը միացրել էին իրար: Էվելինի նոր սայլակն ընդամենը   100 դոլար է արժեցել, բայց մոր խոսքով, աղջիկն այն շատ է սիրում: 

«Նախ նա հետ գնաց, հետո` առաջ, հետո հասկացավ, թե ինչպես է պետք պտտել, եւ այժմ շատ արագ վարում է, - պատմել է Քիմբերլին: Նախ դուք տուն եք գալիս եւ հեկեկում եք, հաջորդ օրը դուք արդեն աշխարհի ամենաուժեղ ծնողներն եք, որովհետեւ այլ ելք չկա»: Երեխան արդեն կես տարի է` քշում է իր սայլակը` 7 ամսականից:

Քիմբերլին Էվելինի հետ շփվում է, ինչպես սովորական մեկ տարեկան աղջկա  (այժմ նա  13 տարեկան է, իսկ հայրը շատ է հպարտանում աղջկանով: «Ես նրանից կամքի այսպիսի ուժ եւ իրավիճակին հարմարվելու այսպիսի կարողություն չէի սպասում: Ինձ հիացնում է, թե նա ինչ արագ գլուխ հանեց: Ոչինչ նրան չի կանգնեցնի», — պատմել է տղամարդը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է