• Latest news

5 միֆ բերանի խոռոչի հիգիենայի մասին

21 օգոստոսի, 2016  18:19

Ամերիկացի մասնագետները բացահայտել են 5 առավել հայտնի միֆերը` բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ: Այդ տեղեկությունն անշուշտ կօգնի մարդկանց, որոնք կուզեին ավելի երկար ժամանակ առողջ պահել իրենց ատամները:

Միֆ 1. Ատամների պրոֆեսիոնալ մաքրում չի պահանջվում

Ատամների պրոֆեսիոնալ մաքրման ժամանակ, որ կատարվում է ստոմատոլոգիական կլինիկայում, ատամնաբույժը ատամներից և լնդերից հեռացնում է փառը և քարերը, ինչը ապահովում է դրանց առողջությունը: Պրոֆեսիոնալ մաքրումը վերացնում է բերանի տհաճ հոտը և լնդերի արյունահոսությունը: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է օգտագորձել գերձայնային սկալեր: Ատամների համար վտանգավոր են միայն խիստ հաճախակի կատարվող պրոֆեսիոնալ մաքրումները:

Միֆ 2. Ատամների խոռոչներն առաջանում են միայն շաքարի ազդեցությամբ

Ատամնալիցք պահանջող խոռոչները կարող են առաջանալ ճարպոտ և կպչուն կերակրից: Երբ ընդունում եք ածխաջրեր, բերանի խոռոչի մանրէները արտադրում են թթու, որը և նպաստում է խոռոչների առաջացմանը: Նույնպիսի վտանգ են ներկայացնում նաեւ շաքարի բարձր պարունակությամբ մրգերը, բանջարեղենը, բրինձն ու հացը:

Միֆ 3. Ատամների սպիտակեցումը վնասում է էմալը

Ստոմատոլոգիական կլինիկաներում կատարվող սպիտակեցման պրոցեդուրայի միջոցով ատամների մակերեսից վերացվում են բծերը` դրանց բնական երանգը վերականգնելու նպատակով: Դա շատ պարզ և անվտանգ գործողություն է, որի ընթացքում չեն օգտագործվում սպիտակեցնող նյութեր և քիմիկատներ:

Միֆ 4. Արյունահոսող լնդերի մաքրումը վնասկար է

Անհրաժեշտ է մաքրել ոչ միայն ատամները, այլև լնդերն ու լեզուն: Մաքրման միջոցով բերանի խոռոչի այդ բոլոր հատվածները վնասազերծվում են մանրէների կուտակումից, որոնք առաջացնում են լնդերի բորբոքում և հիվանդություններ: Պետք չէ ճնշում գործադրել ատամի խոզանակի վրա, հատկապես եթե ձեր լնդերը զգայուն են և երբեք մի գործածեք կոշտ ծածկույթով խոզանակ լնդերի արյունահոսության ժամանակ:

Միֆ 5. Շաքար չպարունակող ծամոնը սնվելուց հետո կարող է փոխարինել ատամների մաքրմանը

Արդյունավետության եւ օգտակարության աստիճանով ոչինչ չի կարող փոխարինել ատամների` ճիշտ կատարված մաքրմանը: Եթե ձեռքի տակ չունեք ատամի խոզանակ, ապա  ծամեք առանց շաքարի ծանոմ` 10 րոպեից ոչ ավելի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել