• Latest news

Գիտնականները հայտնաբերել են խլության գենը

20 օգոստոսի, 2016  22:35

Երբ մարդը բժշկին է դիմում լսողության տարիքային կորստի բողոքներով, այդ պահին նա արդեն մասնակիորեն խուլ է եւ տվյալ դեպքում բժշկության հնարավորությունները սահմանափակ են:  Բայց եթե բժիշկները սկսեն գործել շատ ավելի շուտ, քան հիվանդը կհասցնի կորցնել լսողությունը, բուժման արդյունավետությունն անհամեմատ ավելի բարձր կլինի:   Ինչպես հայտնաբերել այն մարդկանց, որոնց ամենից ավելի է սպառնում լսողության տարիքային կորուստը: Հենց այդ խնդիրն են որոշել լուծել Մեծ Բրիտանիայում   Medical Research Council (MRC) Harwel-ի մասնագետները:

Լաբորատորիաներում մկների վրա փորձարկումների ընթացքում նրանք պարզել են, որ   Slc4a10 անվանումով գենն իր մուտացիայի դեպքում էական դեր է խաղում լսողության տարիքային կորստի մեջ: Գիտությանը լավ հայտնի է, որ ծերանալուն զուգընթաց մարդու մոտ մեծանում է բազմաթիվ խանգարումների զարգացման ռիսկը, ներառյալ` սրտանոթային հիվանդությունները, դիաբետը, լսողության կորուստը եւ ձեռքբերովի թուլամտությունը:  Ավելի վաղ հայտնի էր, որ այդ գենն ազդում է նաեւ տեսողության վրա:  Մոտ ապագայում գիտնականները կհետազոտեն մարդու առողջության մեջ   Slc4a10-ի դերը եւ եթե մկների մասնակցությամբ փորձարկումների արդյունքները հաստատվեն, գենետիկական վերլուծությունը թույլ կտա հայտնաբերել այն հիվանդներին, որոնք լսողության խանգարման հետ կապված ռիսկի խմբում են:  

Այդ խանգարումներն էականորեն նվազեցնում են մարդու կյանքի որակը` նրան ստիպելով օգտվել տարբեր լսողական սարքերից կամ էլ ուղղակի տառապել շրջակա աշխարհը սովորականի պես ընկալելու անհնարինությունից: Հետազոտության աշխատանքները հրապարակվել են  Nature Communications ամսագրի կողմից:

[19:16:43] Nune  Abrahamyan: Երկվորյակները ուրիշներից ավելի երկար են ապրում

Նման մարդիկ ուրիշներից ավելի հաճախակի են աջակցում իրար, իրենց հարազատին օգնում են հաղթահարել վնասակար սովորույթները…

Դանիայից հետազոտողները պարզել են, որ երկվորյակները մնացած մարդկանցից ավելի երկար են ապրում, այդ մասին գրում է PLoS ONE-ը:

Գիտնականների խումբը վերլուծել է նույնասեռ երկվորյակների 2932 զույգի ապրած տարիների վերաբերյալ տվյալները:  Ժամանակային այն կտրվածքը, որը հետաքրքրել է գիտնականներին,  1870-1900 թվականներն էր: Այդ ժամանակ տղամարդիկ միջինը   45 տարի էին ապրում, երկվորյակ տղամարդիկ մահանում էին մոտավորապես երեք տարի ուշ: Կանանց կյանքի միջին տեւողությունը 60 տարի էր կազմում, նույն սեռի երկվորյակները վեց տարով ավելի երկար են ապրել:

Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ նույնասեռ երկվորյակների միջեւ նուրբ կապ գոյություն ունի: Նման մարդիկ ուրիշներից ավելի հաճախակի են աջակցում իրար, իրենց հարազատին օգնում են հաղթահարել վնասակար սովորույթները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է