• Latest news

Նոր դեղամիջոցը կկանխի սպիների առաջացումը

23 օգոստոսի, 2016  18:33

University of Western Australia-ի ավստրալացի գիտնականները միջոց են գտել, որը կանխում է սպիների առաջացումը: Սվամինաթան Իրեն եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են լիզիլոքսիդազի ինհիբիտորները: Դա ֆերմենտ է, որը կարեւոր դեր է խաղում վերքը լավանալիս սպիի առաջացման ժամանակ: Գիտնականները մի քանի միացություն են գտել, որոնք կանխում են սպիների առաջացումը:

Գիտնականների խոսքով՝ վերքը լավանալիս եւ սպին առաջանալիս մաշկի կառուցվածքն ամբողջովին չի վերականգնվում: Այդ պատճառով  ավելի լավ է թույլ չտալ սպիի ձեւավորումը: Դրա դեմ պայքարելիս օգնում է դեղը, որը ստացել են լիզիլոքսիդազի ինհիբիտորների հիման վրա: Հիմա դեղի գյուտարարները համագործակցում են Pharmaxis դեղագործական  ընկերության հետ՝ մշակելով արդյունավետ դեղամիջոց, որը կկանխի վերքը լավանալիս սպիի ձեւավորումը:

Գիտնականներն արդեն փորձարկել են նոր միջոցը նրանց ստեղծած մոդելի վրա: Նրանք հավաքել են սպիի հյուսվածքից վերցրած մարդկային ֆիբրոբլաստները: Այդ բջիջներն արտադրում էին մեծ քանակությամբ կոլլագեն, ինչպես դա տեղի է ունենում իրականում վերքի ապաքինվելու ժամանակ: Ինհիբիտորներ ավելացնելը հանգեցնել է մաշկի նորմալ կառուցվածքի վերականգնմանը, այլ ոչ թե սպիի առաջացմանը: Դեռեւս գիտնականները դեղամիջոցի ազդեցությունը փորձարկել են միայն in vitro մոդելի վրա, սակայն շուտով պլանավորում են փորձեր անցկացնել մկների եւ խոզերի վրա: Եթե փորձերը հաջող անցնեն, առաջիկա տարիներին դեղը կփորձարկեն նաեւ մարդու վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել