• Latest news

Գիտնականները մկանը թափանցիկ ու անտեսանելի են դարձրել

24 օգոստոսի, 2016  13:51

Գերմանացի գիտնականները սովորել են «գունազրկել» կենդանիների մարմնի ցանկացած մասը ու դրանք լրիվ թափանցիկ դարձնել սպիրտում ու հյուսվածքների բեկման գործակիցը փոխող հատուկ հեղուկում թրջելու միջոցով ու կարողացել են այդ ձեւով լրիվ թափանցիկ մուկ ստեղծել:

Կենդանի հյուսվածքների «գունազրկման» նման մեթոդները շատ անհրաժեշտ են հասկանալու համար, թե ինչպես է կառուցված մեր ուղեղը ու մարմնի մյուս բարդ մասերը:

Չենչեն Պանը՝ Մյունխենի համալսարանից, պատմում է, որ առայսօր մշակված բոլոր մեթոդաբանություննները երկու թերություն ունեն: Նրանք կամ պահանջում են մարմնից հանել ուղեղը կամ որեւե այլ մասը՝ այն թափանցիկ դարձնելու համար, կամ էլ թույլ չեն տալիս զանազան ֆլուօրեսցենտային նիշեր ու ներկանյութեր օգտագործել:

Այդ խնդիրները փաստորեն իմաստազրկում են նման փորձերը, քանի որ թույլ չեն տալիս ամբողջովին ուսումնասիրել գունազրկված օրգանների կառուցվածքը ու հասկանալ, թե ինչպես են դրանք փոխգործակցում մարմնի մյուս մարմինների հետ:

Պանը ու նրա գործընկերներ կարողացել են լուծել այդ երկու խնդիրները՝ լավացնելով այդ տեխնոլոգիաներից մեկի՝ 3DISCO մեթոդաբանության աշխատանքը, որը մշակել էին հոդվածի հեղինակներից մի քանիսը դեռ 2012-ին:

Այդ տեխնոլոգիան ու դրա արդիականացված տարբերակը, որը Պանը ու նրա գործընկերները կոչել են uDISCO, համեմատաբար հասարակ է՝ ուղեղի կամ կենդանու ամբողջ մարմնի գունազրկումը կարելի է իրականացնել ընդամենը 45 րոպեում կամ մի քանի ժամում, ու դրա համար ընդամենը երեք ռեակտիվ է պահանջվում՝ տերթ բուտանոլ սպիրտը, BABB կոչվող բենզոլի ու սպիրտերի միացությունների խառնուրդը ու վիտամին Е-ով դիֆենիլային եթերայուղը:

Վերջին նյութը առանցքային բաղկացուցիչ է համարվում uDISCO մեթոդաբանության համար՝ այն թույլ չի տալիս, որ սպիրտները քայքայեն ֆլուօրեսցենտային նյութերը, որոնք ներարկվում են «գունազրկվող» օրգանիզմ: Ցույց տալու համար որ uDISCO –ն աշխատում է, հոդվածագիրները առնետների ու մկների ուղեղի լրիվ գունազրկված մի քանի նմուշ են պատրաստել: Մի քանի մկների էլ լրիվ են «գունազրկել »՝ նրանց նյարդային հյուսվածքները ներկելով AAV վիրուսի օգնությամբ, որը նրանց նեյրոնների մեջ էր ներդնում GFP գենը ու ստիպում, որ դրանք կանաչ լույս տան: Հոդվածագիրները հույս ունեն, որ մշակումը կարագացնի ուղեղի ու մարմնի մյուս բարդ օրգանների գաղտնիքների ուսումնասիրությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել