• Latest news

Ամերիկացի գիտնականները կաթվածից հետո ցողունային բջիջներով կվերականգեն ուղեղը

23 օգոստոսի, 2016  23:49

Հարավային Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները իշեմիկ կաթված տարած հիվանդների գլխուղեղի աշխատանքը ցողունային բջիջների կիրառմամբ վերականգնելու նոր մեթոդ են մշակել:

Հեղինակներն առաջարկում են հիվանդներին ներարկել նեյրոնային ցողունային բջիջներ, որոնք նոր նեյրոններ կձեւավորեն: Որպեսզի գործընթացն արագանա, եւ նոր նեյրոնները նաեւ կարողանան միմյանց հետ կապեր (սինապսներ) ձեւավորել ու «միանան» աշխատող նեյրոններին, գիտնականներն առաջարկում են օգտագործել իրենց ստեղծած ԶԿԶԱ-ԱՌՍ պատրաստուկը: Դա բնական С (ԱՌՍ) սպիտակուցի գենետիկորեն փոփոխված տարբերակն է, որը կարեւոր դեր է կատարում արյան մակարդելիության եւ բորբոքման կարգավորման համար: Ներկայումս այդ պատրաստուկը կլինիկական փորձարկումների երկրորդ փուլն է անցնում, որը թույլ կտա պարզել, թե այն որքանով արդյունավետ կկարողանա նվազեցնել կաթվածից անմիջապես հետո նեյրոնների մեռուկացումը:

Իշեմիկ կաթված տարած մկների վրա կատարված փորձերում գիտնականներն օգտագործել են երկու մեթոդի համադրություն՝ ցողունային բջիջների օգնությամբ բուժում եւ իրենց նոր պատրաստուկը:

Կաթված տանելուց մեկ ամիս հետո մկների մի խմբին գլխուղեղի վնասված հատվածում պատվաստել են նեյրոնային ցողունային բջիջներ եւ ներարկել են ԶԿԶԱ-ԱՌՍ պատրաստուկ: Մյուս խումբը ստացել է միայն ցողունային բջիջներ:

«Մեր փորձը ցույց է տվել, որ երբ կենդանիները կրկնակի բուժում են ստացել՝ եւ ցողունային բջիջներ, եւ ԶԿԶԱ-ԱՌՍ, ավելի լավ արդյունք է ստացվել, քան ցողունային բջիջներով մոնոթերապիայի դեպքում: ԶԿԶԱ-ԱՌՍ-ն բջիջներին ստիպել է վերափոխվել նեյրոնների եւ նպաստել է միմյանց միջեւ կապերի ձեւավորմանը: Դա շատ կարեւոր է: Դա նշանակում է, որ պատվաստված ցողունային բջիջները ֆունկցիոնալ առումով լիարժեք ինտեգրվել են ուղեղին: Դեռեւս ոչ մեկին չի հաջողվել դրան հասնել»,- ասել է հետազոտության հեղինակ Բերիսլավ Զլոկովիչը:

Առաջիկայում հեղինակները պլանավորում են նախաձեռնել հիվանդների վրա այդ մեթոդի կլինիկական փորձարկումները:

Հետազոտությունը հրապարակվել է Nature Medicine-ում;

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել