• Latest news

Ինչպես վերականգնել ուղեղը կաթվածից հետո

24 օգոստոսի, 2016  12:22

Օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են կաթվածահար գլխուղեղի վնասվածության աստիճանը. պարզաբանել են Կոլումբիական համալսարանին կից Բժշկական կենտրոնի գիտնականները (Columbia University Medical Center, CUMC, США):

Հաստատության կայքում նշված է, որ փորձարկվել են 10 օրական մկները, որոնք ենթարկվել են գլխուղեղի հիպոքսիկ-իշեմիկ ախտահարման (ուղեղում արյան շրջանառության եւ թթվածնի կրճատման հետեւանքով, ինչպես լինում է կաթվածի ժամանակ): Կենդանիներին բուժել են ճարպային էմուլսիայով` բաղկացած կա՛մ DHA, կա՛մ ERA-օմեգա-3 ճարպաթթուներից, որոնք լինում են ձկների մեջ, ծովամթերքում եւ ջրիմուռներում: Հետազոտողներն ուսումնասիրել են մկների նյարդաբանական ֆունկցիան 24 ժամ անց եւ 8-9 շաբաթվա ընթացքում` գանգ-ուղեղային վնասվածքից հետո:

ЕРА-ի եւ DHA-ի օգտակարությունը, որոնց գլխավոր աղբյուրը ձկնայուղն է, հայտնի էր նախկինում եւս: Գիտնականներն արդեն ապացուցել են, որ այդ թթուները պաշտպանում են օրգանները եւ բջիջները թթվածնային քաղցից հետո` կանխելով դրանց բորբոքումը եւ մահը: Իսկ այժմ խնդիր էր դրվել ստուգելու, թե արդյո՞ք դրանք կարող են պիտանի լինել նաեւ կաթված ստացած հիավանդների համար: Արդեն 24 ժամ անց մկների մոտ, որոնց ներարկվել էր DHA (բայց ոչ` EPA), նկատվել էր գանգ-ուղեղայի վնասվածքի զգալի կրճատում:

Հաջորդած շաբաթների ընթացքում խումբը, որ ընդունել էր օմեգա-3 թթուն, եւս ցույց տվեց ուղեղի աշխատանքի` ЕРА-խմբի համեմատությամբ, եւ վերահսկողության, որի համար նյութեր ընդհանրապես չէին ներմուծել, բավականին լավ արդյունքներ: Հետազոտողները նաեւ բացահայտեցին, որ ապաքինվող մկները ուղեղի միտոքոնդրումներում ունեին DHA-ի բարձր խտություն, որոնք արտադրում են էներգիա բջիջների կառուցվածքում եւ կարող են վնասվել ազատ ռադիկալներից, երբ արյան շրջանառությունը վերականգնվում է կաթվածից հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել