• Latest news

Վանաձորում հղի կինը կապույտ հազով է վարակվել երեխայից, ում պատվաստելուն հենց ինքն էլ դեմ է եղել. փոխնախարար

23 օգոստոսի, 2016  19:51

Լոռիի մազի Վանաձոր քաղաքում հղի կինն իր 7-ամյա երեխայից կապույտ հազով է վարակվել, ում ժամանակին հենց ինքն է հրաժարվել պատվաստել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Բացառված չէ, որ հիվանդությունը կարող է կնոջ մոտ, ում անունը չի հրապարակվում, վիժում առաջացնել: Մասնագետների գնահատմամբ՝ բացառված չէ նաեւ հղիության արհեստական ընդհատման տարբերակը, քանի որ կնոջ եւ պտղի մոտ արդեն իսկ ինչ-որ բարդացումներ կան:

Փոխնախարարի խոսքով՝ երկու դեպքում էլ վարակի պատճառը պատվաստումից հրաժարվելն է. երեխան ինֆեկցիայի նկատմամբ ընկալունակ էր եւ բախվելով դրա հարուցիչին՝ հիվանդացել է, որից հետո վարակել է հղի մորը, ով նույնպես այդ հիվանդության նկատմամբ ընկալունակ էր:

Փոխնախարարը հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանում գրանցվել է ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պատվաստվելուց հրաժարվելու պատճառով երեխաների մահվան երկու դեպք. 3 ամսական երեխան մահացել էր կապույտ հազից, որի դեմ չէր պատվաստվել, մյուս երեխայի մահվան պատճառը կարմրուկով վարակվելուց հետո առաջացած բարդություններն էին:

Սերգեյ Խաչատրյանը ծնողներին կոչ է անում չվախենալ իրենց երեխաներին ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պատվաստելուց, քանի որ այդ հիվանդություններով վարակվելու հետեւանքները կարող են շատ ավելի լուրջ լինել, քան պատվաստանյութի մասին առասպելական վտանգները, որոնց մասին գրում են համացանցում:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանն այսօր ներմուծում է որակյալ պատվաստանյութեր, պատվաստաումն էլ բարձր մակարդակով է կազմակերպվում: «Այդ ոլորտում մենք մեծ հաջողությունների ենք հասել, եւ շատ երկրներ մեզանից սովորելու բան ունեն»,- նշել է Սերգեյ Խաչատրյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել