• Latest news

Օգտակա՞ր է շագանակագույն եղեգնաշաքարը

24 օգոստոսի, 2016  17:26

Որոշ կարծիքների համաձայն՝ շագանակագույն շաքարը (կամ եղեգնաշաքարը) սպիտակից օգտակար է: Իսկապե՞ս այդպես է:

Եղեգնաշաքարը նույնքան կալորիական է, որքան սպիտակը, սակայն պարզվում է, որ այն իսկապես մարդու օրգանիզմի եւ առողջության համար արժեքավեր նյութեր է պարունակում, փոխանցում է foodnews-pressը: Ամերիկյան սննդամթերքի տվյալների ազգային բազայի համաձայն՝ ի տարբերություն սպիտակի, եղեգնաշաքարի մեջ վիտամինները եւ բջջանյութը պահպանվում են: Այն նաեւ շատ հանքանյութեր է պարունակում՝ կալիում, կալցիում, երկաթ, մագնեզիում եւ ֆոսֆոր:

Տեսակետ կա, որ եղեգնաշաքարը սպիտակից անվնաս է, քանի որ այն չեն զտում՝ ինչպես սպիտակը: Եղեգնից ստացվող շագանակագույն շաքարը հաճելի համ եւ կարամելային բույր ունի, մինչդեռ ճակնդեղից ստացվող սպիտակ շաքարը չմշակված վիճակում վանող համ եւ հոտ ունի:

Այս ամենն, իհարկե, չի նշանակում, որ շագանակագույն շաքարի համար կարելի ասել, որ այն օգտակար է եւ սնունդի առողջ մթերք է: Բանն այն է, որ չնայած նրա մեջ շատ բջջանյութ, հանքանյութեր եւ վիտամիններ են պարունակվում, քան սպիտակ շաքարի, դրանց քանակը, միեւնույն է, աննշան է իսկապես օգտակար մթերքների՝ բանջարեղենի եւ մրգերի համեմատությամբ:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սննդի օրաբաժնում շաքարի քանակը օգտագործվող կալորիաների 5 տոկոսը չպետք է գերազանցի: Հետեւաբար առողջության համար ոչ մի դերակատարում չունեն շաքարի թույլատրելի այդպիսի փոքր քանակում պարունակվող հանքանյութերն ու բջջանյութը:

Արժե նշել, որ շագանակագույն եւ սպիտակ շաքարը ըստ սախարոզայի քանակի հավասար են, հետեւաբար ենթաստամոքսային գեղձի վրա դրանց ազդեցությունը միանման է:

Ավելին՝ խանութներում հաճախ որպես շագանակագույն շաքար վաճառվում է գունավորած սպիտակը կամ զտված եղեգնաշաքար, որը ոչ մի բանով սպիտակից օգտակար չէ: Մասնագետները խորհուրդ են տալիս գնել միայն չզտված եղեգնաշաքար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել