• Latest news

Ինչպես կարող են կանայք պաշտպանվել քաղցկեղային հիվանդություններից

25 օգոստոսի, 2016  18:17

Քաղցկեղի զարգացման վտանգը մի շարք գործոններով է պայմանավորված, սակայն այն կարելի է զգալիորեն նվազեցնել սեփական քաշը վերահսկելու միջոցով: Այս մասին գրում է Cancer Research գիտական ամսագիրը:

Հետազոտությունը, որը հրապարակված է ամսագրում, ցույց է տվել, որ ավելորդ քաշից ազատվելը 25 տոկոսով նվազեցնում է կանանց մոտ քաղցկեղի առաջացման վտանգը: Եվ հակառակը՝ ավելորդ քաշը կարող է կարեւոր դեր կատարել քաղցկեղային ուռուցքների առաջացման ու զարգացման հարցում: Բանն այն է, որ մարդու օրգանիզմը, եթե մարմնի մեծ զանգված ու ճարպային կուտակումներ ունի, ստիպված է նորանոր արյունատար անոթներ աճեցնել, որպեսզի բոլոր հյուսվածքներին արյուն մատակարարի: Այս նույն մեխանիզմն էլ,գիտնականների խոսքով, նպաստում է ուռուցքային նորագոյացությունների հետագա աճին:

Արյունատար ցանցի աճի պրոցեսին մասնակցում են սպիտակուցները: Այդ սուբստանցիաների բարձր ակտիվությունը գիտնականները նկատել են չարորակ ուռուցքների շուրջ արյունատար անոթների ընդլայնման պրոցեսում: Նման պայմանններում նորագոյացությունը լավ արյան մատակարարում է ստանում, ինչը նպաստում է դրա արագ աճին:

Մասնագետները վստահ են, որ ավելորդ քաշից ազատվող կանայք ավելի շատ շանսեր ունեն, թե քաղցկեղը կանխելու, թե այն բուժելու առումով:

«Նիհարելը ազդում է հիվանդի առողջացման հավանականության վրա, քանի որ նիհարելու ժամանակ նվազում է ճարպային հյուսվածքներում բորբոքային պրոցեսների ինտենսիվությունը», - Cancer Research-ում նշել են հետազոտողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել