• Latest news

Տեստոստերոնի ցածր մակարդակով տղամարդիկ լավ հայրեր են

25 օգոստոսի, 2016  23:48

Տեստոստերոնի ցածր մակարդակով տղամարդիկ շատ ավելի լավ հայրեր են դառնում, քան նրանք, ում մոտ այդ հորմոնի մակարդակը բարձր է: Այսպիսի եզրակացության են հանգել University of Michigan-ի գիտնականները:

Նախկին հետազոտությունները բազմիցս հաստատել են, որ հոր (կամ նրան փոխարինող տղամարդու) հետ շփումը երեխայի համար նույնքան կարեւոր է, որքան մոր հետ շփումը: Գիտական աշխատություններից մեկում նշվում է, որ ուղղակի կապ կա տղամարդու հոգատարության եւ նրա երեխաների մտավոր, սոցիալական եւ էմոցիոնալ զարգացման միջեւ: Այժմ հոգեբանության պրոֆեսոր Բրենդա Վոլինգը եւ նրա ասպիրանտուհի Փեթի Կուոն որոշել են պարզել՝ ինչպես տղամարդուն օգնել երեխաների հանդեպ ավելի նրբազգաց եւ գթասիրտ լինել:

Չնայած երեխա ունեցող տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը սովորաբար ցածր է, քան նրանց մոտ, ովքեր դեռեւս ժառանգներ չունեն, նախկին հետազոտությունները միշտ չէ, որ հաստատել են տղամարդկային հորմոնի մակարդակի եւ դաստիարակության մեջ հոր ներգրավվածության միջեւ կապի առկայությունը: Այդ կախվածությունը պարզելու համար գիտնականները մի քանի փորձ են կատարել:

Սկզբում նրանք հայրերին եւ նրանց մեկամյա երեխաներին իրարից բաժանել են 3 րոպեով: Երեխաները ակնհայտորեն վշտացել են, որ ծնողներն իրենցից հեռացել են, այնուհետեւ վերադառնալով հայրիկները նրանց հանգստացրել են: Դրանից հետո հայրերին խնդրել են 15 րոպեի ընթացքում երեխաներին ինչ-որ  բարդ բան սովորեցնել, որի ընթացքում նրանց հետեւել են համալսարանի աշխատակիցները՝ գնահատելով, թե տղամարդիկ որքան հոգատար եւ համբերատար են վերաբերվել երեխաներին: Տղամարդկանցից նաեւ մի քանի անգամ թքի նմուշ են վերցրել եւ չափել են նրա մեջ տեստոստերոնի պարունակությունը:

Պարզվել է՝ երեխաներից բաժանվելուց հետո հայրերի մոտ որքան մեծ է եղել տեստեստերոնի մակարդակի անկումը, այնքան նրանք համատեղ խաղերի ժամանակ համբերատար եւ արձագանքող են եղել եւ այնքան լավ է ստացվել նրանց շփումը: Այդպիսով, հաշվի առնելով նախկինում կատարված հետազոտությունները՝ կարելի է եզրակացնել, որ տղամարդկանց տեստոստերոնի ցածր մակարդակը դրական է ազդում երեխայի զարգացման վրա:

Բրենդա Վոլինգը հղում է կատարել նաեւ իր գործընկերների աշխատանքին, որոնք նախ՝ պարզել են, որ հայրերը որքան շատ ժամանակ են անցկացրել իրենց երեխաների հետ նրանց կյանքի առաջին տարվա ընթացքում, այնքան նրանք իրենց հարմարավետ են զգացել նոր դերում եւ այնքան նրանց կանայք հանգիստ են արձագանքել երեխաների լացին:

Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ տղամարդկանց մոտ հորմոնալ փոփոխությունները սկսվում են դեռեւս մինչեւ երեխայի ծնունդը, եւ այն ապագա հայրերը, ում մոտ տեստեստերոնի մակարդակն ավելի շատ է նվազել, ավելի ուշ շատ ավելի մեծ ժամանակ են տրամադրել տան աշխատանքիներին եւ օգնել են երեխաներին խնամելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել