• Latest news

Դեմքի ամենածավալուն պատվաստումից մեկ տարի հետո հիվանդն արդյունքից գոհ է (լուսանկարներ)

25 օգոստոսի, 2016  21:07

Դեմքի պատվաստման ամենածավալուն վիրահատությունից մեկ տարի է անցել: Այսօր 42-ամյա հրշեջ Պատրիկ Հարդիսոնը միանգամայն գոհ է արդյունքից եւ կարող է բնականոն կյանքով ապրել:

Դեռեւս 2001 թվականին հրշեջը դեմքի սարսափելի այրվածքներ ստանալով եւ կորցնելով կոպերը, շրթունքները, ականջները, մազերը եւ քթի մեծ մասը, ենթարկվել էր մեծ թվով վիրահատությունների, բայց դրանք չէին օգնել էականորեն բարելավել նրա կյանքի որակը: Ամեն ինչ փոխվեց, երբ Հարդիսոնը վճռեց համաձայնել 12-ժամյա վիրահատությանը, որը կատարել է վիրաբույժ Էդուարդո Ռոդրիգեսը՝ ավելի քան 100 մարդուց կազմված մասնագետների խմբի հետ: Պատրիկին պատվաստել են վթարի հետեւանքով զոհված 26-ամյա Դեւիդ Ռոդեբաուհի դեմքը: Հարդիսոնին ոչ միայն դոնորական դեմք են պատվաստել, այլ նաեւ ականջներ՝ ականջի ուղիներով, շրթունքներ եւ կոպեր. բժիշկներն ասել են, որ աշխարհում առաջին անգամ են կոպեր պատվաստվում:

Վիրահատությունը հաջող է անցել: Վիրահատությունից հետո պատվաստված դեմքի անջատում չի դիտվել, այն լավ է հարմարվելՀարդիսոնը սկսել է շարժել շրթունքները, թարթել աչքերը, իսկ հրդեհի ժամանակ վատացած նրա տեսողությունը զգալիորեն լավացել է:

Իհարկե, ընտանիքը ստիպված է հարմարվել Պատրիկի նոր տեսքին. նրա դեմքն այժմ այլ տեսք ունի, իսկ մազերն ուրիշ գույն: «Սա արդեն երրորդ դեմքն է, որով նա հարկադրված է ապրել»,- նշել է վիրաբույժ Ռոդրիգեսը՝ նկատի ունենալով նրա դեմքը մինչ դժբախտ պատահարը եւ այրվածքներով ձեւափոխված դեմքը:

Այժմ Հարդիսոնը ոչ միայն լավ է տեսնում, այլեւ վարում է միանգամայն այլ կենսակերպ: Այժմ նա զոնդով չի սնվում եւ ինքնուրույն է շնչում: «Ես արդեն 30 ֆուտով (մոտ 13 կգ) գիրացել եմ»,- պարծենում է նախկին հրշեջը: Առավոտյան նա երեխաներին դպրոց է տանում. այժմ նա կարողանում է ինքնուրույն մեքենա վարել:

Բժիշկները նրան կհսկեն առաջիկա մեկ տարվա ընթացքում եւս, որպեսզի հետեւեն վերականգնմանը: Սակայն ընդհանուր առմամբ աշխարհում դեմքի առաջին այդպիսի բարդության պատվաստումը միանգամայն հաջող է անցել՝ ինչպես մասնագետների, այնպես էլ իր՝ հիվանդի գնահատմամբ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել