• Latest news

Ինսուլինի հաբերը կդյուրացնեն 1-ի տեսակի շաքարախտի հսկումը

26 օգոստոսի, 2016  19:07

Այդպիսի դեղերի ստեղծման հիմնական բարդությունը ինսուլինը նշանակման վայր հասցնելն է եւ ստամոքսի թթվային միջավայրում դրա քայքայում թույլ չտալը: Այդ նպատակով պաշտպանիչ պարկուճների համար նոր ծածկույթ է ստեղծվում

Հեղինակները նշում են, որ նոր տեխնոլոգիա են կիրառել՝ ստեղծելով, այսպես կոչված, խոլեստոսոմներ՝ չլիցքավորված լիպիդային մասնիկներ, որոնք կարող են օգտագործվել ինսուլինը եւ այլ պատրաստուկները հասցնելու համար: Նրանք պարզաբանում են, որ խոլեստոսոմները նման չեն բժշկության մեջ լայնորեն օգտագործվող լիպոսոմներին, որոնք պաշտպանիչ շերտով ծածկված չեն: Լիպիդները գնդաձեւ չեզոք մասնիկներ են ձեւավորում, որոնք ստամոքսում թթուների ազդեցությամբ չեն քայքայվում: Խոլեստոսոմ պարունակողներն առավել պաշտպանված են: Իրենք՝ մասնիկները հայտնվելով մարսողական համակարգի մեջ՝ ներծծվում են աղիներում, ընկնում արյունատար անոթներ, որից հետո քայքայվում են՝ ազատելով ինսուլինը:

Գիտնականները նախ համակարգչի վրա են մոդելավորել ինսուլիը հասցնելու պրոցեսը, հետո առնետների վրա են հաջողությամբ հետազոտություններ կատարել: Այժմ նրանք ինսուլինը հասցնելու պատրաստուկի բաղադրակազմը բարելավում  են եւ նախատեսում են կենդանիների վրա խոլեստոսոմի ավելի ծավալուն փորձեր անցկացնել: Դրանից հետո կնախաձեռնեն հիվանդների վրա իրականացվող փորձերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել