• Latest news

Ինչո՞ւ չի կարելի ախտորոշումը օնկոհիվանդից թաքցնել

26 օգոստոսի, 2016  22:32

Արեւմուտքի երկրներում բժիշկները բացահայտ ու ուղղակիորեն հիվանդներին հայտնում են, որ նրանց մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Հայաստանում այս հարցում դժվարություններ են առաջանում. սովորաբար այդպիսի ախտորոշման մասին հայտնում են հիվանդի հարազատներին, որոնք հաճախ իրենք են խնդրում հիվանդին ոչինչ չասել: Նման մոտեցումը, սակայն, շատ վտանգներով է հղի, կարծում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Բազիկյանը:

Նրա խոսքով՝ երբ հիվանդը տեղյակ է իր ախտորոշմանը, երբ բժիշկը նրան բացատրում է ինչ հեռանկարներ են նրան սպասում, ինչ բուժում կպահանջվի, նա ինչ պետք է անի, ինչ՝ ոչ, հիվանդն ավելի մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր բուժմանը եւ ավելի ճշգրիտ է հետեւում բժշկի հրահանգներին. նա հասկանում է, որ իր կյանքը դրանից է կախված:

Իսկ եթե հիվանդն իր հիվանդությանն անտեղյակ է եւ համոզված է, որ ինչ-որ աննշան բանով է հիվանդ, վտանգ կա, որ նա կարող է բաց թողնել նշանակված պրոցեդուրաները կամ դեղերի ընդունումը, ինչն, իհարկե, բացասաբար կազդի բուժման արդյունավետության վրա:

Ի պատասխան NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին՝ մի՞թե հիվանդները, ումից ճշմարտությունը թաքցնում են, չեն կռահում ինչի դեմ են իրենց բուժում, մասնագետն ասաց, որ հիվանդներից շատերն իրոք չեն կռահում, քանի որ գիտելիքներ չունեն եւ այդ հարցերից չեն հասկանում: Մյուսներն ուղղակի չեն ցանկանում ոչ մի բան կռահել. նրանց ավելի հարմար է հավատալ, որ հվանդ են ինչ-որ ստամոքսի խոցով, այլ ոչ թե քաղցկեղով:

Այսպես թե այնպես, մասնագետը կարծում է, որ առավել ճիշտ է հիվանդին տեղեկացնել իր ախտորոշման մասին, ըստ որում՝ ոչ միայն պարզապես տեղեկացնել, այլ մանրակրկիտ բացատրել եւ օգնել նրան ընդունել այս ախտորոշումը՝ տրամադրվելով հիվանդության դեմ պայքարին: Նրա կարծիքով՝ ախտորոշումը թաքցնելն իմաստ ունի միայն փոքրաթիվ դեպքերում, երբ տարիքի կամ այլ առանձնահատկությունների պատճառով հիվանդը կարող է չափազանց բացասաբար ընկալել այդ նորությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է