• Latest news

Ոռուցքի հետեւանքով 6-ամյա աղջնակի մոտ սեռական հասունացում է սկսվել (լուսանկարներ)

26 օգոստոսի, 2016  21:30

Մեծ Բրիտանիայում ապրող Թերրի-Լեյի սեռական հասունացումը շատ վաղ է սկսվել, երբ նա ընդամնեը 6 տարեկան էր, ինչի հետեւանքով, փաստորեն, զրկվել է նորմալ մանկությունից: Դրա պատճառը երեխայի ուղեղի ուռուցքն էր:

Աղջնակի մայրը՝ 36-ամյա Սառա Թվիդի-Քոննորը, մի օր նկատել է, որ իր վեցամյա աղջկա մոտ սկսել են մազեր աճել ինտիմ մասում, կուրծքն է սկսել ձեւավորվել, եւ աճով նա արագ գերազանցել է իր հասակակիցներին: Պարզվել է, որ այդ անոմալիայի պատճառը ուղեղի բարորակ ուռուցքն է, որ կոչվում է հիպոթալամուսի համարտոմա, դրա հետեւանքով  երեխայի սեռական հասունացման շրջանը նորմայից շատ ավելի վաղ է սկսվել:

8 տարեկանում աղջկա մոտ սկսվել են դեռահասության շրջանին հատուկ տրամադրության վայրիվերումներ: Այժմ Թերրի-Լեյն ավելի շատ ուշադրություն է հատկացնում իր արտաքնին ու տրամադրությանը, քան խաղալիքներին ու մուլտֆիլմերին: Այսօր, երեխային տեսնելով, դժվար է հավատալ, որ նա 10 տարեկան է, նա նման է 14-15 տարեկան դեռահասի: Այդ պատճառով նրան հաճախ են հեռացնում մանկական խաղահրապարակներից. նա թեպետ դեռեւս տարրական դպրոցում է սովորում, սակայն արդեն երեխայի նման չէ:

Ճիշտ է, երեխայի մոտ դեռ դաշտանը չի սկսվել, եւ այժմ նա հորմոնալ ներարկումներ է ստանում՝ դրա վաղաժամ սկսվելը կանխելու համար: Դժբախտաբար, այդ ներարկումներն առայժմ այնքան էլ չեն օգնում, եւ Թերրի-Լեյը շարունակում է արագորեն հասունանալ:

Երբ աղջնակը 6 տարեկան էր, նրա ավագ եղբայրը 12 տարեկան էր. շատ արագ աղջիկը սկսեց նրա հասակակցի տեսք ունենալ: Երեխաների մայրն այս պատճառով շատ է վշտանում, նա կցանկանար իր դստերը լիարժեք մանկություն պարգեւել՝ տիկնիկներով, մուլտֆիլմերով եւ մանկական այլ ուրախություններով հանդերձ, բայց երեխան արագ է հատել այդ փուլը եւ անմիջապես դեռահաս է դարձել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել