• Latest news

Գիտնականները պարզել են տարբեր երկրներում առնանդամի միջին չափերը

26 օգոստոսի, 2016  23:49

TargetMap-ի (http://www.targetmap.com/viewer.aspx?reportId=42254) ինտերակտիվ նոր քարտեզը վիճակագրություն է ներկայացրել ըստ աշխարհ տարբեր երկրների բնակիչների առնանդամի երկարության: Հայաստանը, ցավոք, այդ վիճակագրության մեջ չի ներառվել:

Ըստ TargetMap-ի՝ առնանդամի երկարությամբ ռեկորդակիր են Կոնգոյի բնակիչները (17,9 սմ), իսկ Հնդկաստանում տղամարդկանց առնանդամի գրանցված միջին երկարությունը 9,3 սմ է: Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 12,8 սմ, ԱՄՆ-ում՝ 14,2 սմ: Ըդհանուր առմամբ ամենաերկար առնանդամներ ունեն Աֆրիկայի որոշ երկրների բնակիչները:

Ուշագրավ է, որ փոքր-ինչ այլ վիճակագրություն է 2015-ին հրապարակվել British Journal of Urology-ում. հետազոտելով տարբեր երկրների 15 հազար տղամարդկանց առնանդամները՝ գիտնականները հայտնել են, որ հանգիստ վիճակում առանանդամի միջին երկարությունը ամբողջ աշխարհում կազմել է 9,16 սմ (օրինակ՝ Հորդանանում 9,3 սմ, իսկ Հարավային Կորեայում՝ 7,7), իսկ գրգռված վիճակում՝ մոտ 13 սմ:

Իսկ դա որքանո՞վ է կարեւոր, կհարցնեք դուք: Գիտնականները փորձել են նաեւ այդ հարցը պարզել եւ հարցում են անցկացրել մոտ 2000 մարդու շրջանում, որոնց գրեթե կեսը կանայք են կազմել:

Հարցված տղամարդկանց գրեթե կեսը (44,5 տոկոս) գոհ են եղել իրենց սեռական օրգանի չափից, 14 տոկոսը պատասխանել է, որ նույնիսկ ավելի քան գոհ է իր առնադամից: Հարցվածների 1,7 տոկոսը հիասթափված է իր առնանդամի չափից, ըստ որում նրանցից եւ ոչ մեկը 45 տարեկանից մեծ չէ:

Ինչ վերաբերում է կանանց՝ հարցումները ցույց են տվել, որ միայն 11,2 տոկոս կանանց համար չափն իսկապես նշանակություն ունի, իսկ 67,4 տոկոսը կարծում է, որ չափը կարեւոր է, սակայն սեքսի ամենակարեւոր պարամետրը չէ, 21,4 տոկոսը պատասխանել է, որ ընդհանրապես դրա վրա ուշադրություն չի դարձնում:

Այդ ամենը վկայում է, որ տղամարդիկ հաճախ գերագնահատում են իրենց սեռական օրգանի չափի կարեւորությունը, իսկ կանայք դրան այնքան ուշադրություն չեն դարձնում, որքան տղամարդիկ են կարծում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է