• Latest news

Նոր թեստը կօգնի տուբերկուլյոզն արագ ախտորոշել

27 օգոստոսի, 2016  10:51

Stanford University-ի գիտնականները՝ University of the Witwatersrand-ի իրենց գործընկերների հետ համատեղ նոր թեստ են մշակել՝ տուբերկուլյոզը հայտնաբերելու համար: Թեստի օգտագործումը դյուրին է, այն համեմատաբար թանկ չէ եւ բավական ճշգրիտ արդյունք է ապահովում:

Այսօր տուբերկուլյոզն ախտորոշելու համար անցկացվում է թոքերի ռենտգեն հետազոտություն, նաեւ խորխի ուսումնասիրում: Սակայն այս հետազոտությունները ոչ ամեն տեղ են հասանելի. զարգացող երկրներից շատերում կատարվում է Ցիլյա-Նելսոնի մեթոդով ներկված քսուկի մանրադիտակային հետազոտություն: Մյուս մեթոդը՝  մանտուի նմուշառումը, այնքան էլ հուսալի չէ: Այս երկու մեթոդներն էլ տալիս են կեղծ դրական արդյունքներ եւ կիրառման իմաստով այնքան էլ հարմար չեն:

Նոր թեստի հեղինակները պարզել են, որ տուբերկուլյոզի հարուցիչ մանրէն շաքարն իր բջջապատին միացնելու համար օգտագործում երկսախարիդ եռագալոզ: Նրանք եռագալոզը միացրել են DMN լուսաճառագայթային ներկանյութին: Այն բանից հետո, երբ այդ համալիրը ամրացել է մանրէի բջջապատին, լուսաճառադայթային մանրադիտակով հնարավոր է եղել գրանցել ներկանյութի կանաչ լուսարձակում:

Հետազոտողները եռագալոզը մշակել են խորխի նմուշների ներկանյութով, պարզվել է, որ արագ հայտնվում է դրա մեջ առկա մանրէների լուսաճառագայթ, որի ինտենսիվությունն աստիճանաբար մեծացել է: Այս մեթոդի օգնությամբ կարելի է հայտնաբերել միայն տուբերկուլյոզի կենդանի հարուցիչները, իսկ աղիքային ցուպիկին, ոսկեգույն ստաֆիլոկոկին եւ այլ մանրէներին թեստը չի արձագանքել, եւ այդ դեպքերում լուսարձակում չի գրանցվել: Նոր մեթոդը կարող է մյուսներին հասանելի այլընտրանք դառնալ եւ օգտագործվել վաղ փուլերում ռուբերկուլյոզի ախտորոշման համար:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝  ամեն տարի տուբերկուլյոզով վարակվում է գրեթե 10 մլն մարդ: Հիվանդության հարուցիչն է Mycobacterium tuberculosis մանրէն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել