• Latest news

5 հետաքրքիր փաստ, թե ինչպես է նստած աշխատանքն ազդում մեր առողջության վրա

27 օգոստոսի, 2016  13:42

Շատերն են հավանաբար լսել, որ նստած աշխատանքը բացասաբար է ազդում մեր առողջության վրա ընդհանրապես եւ մասնավորապես աշխատանքի ժամանակ սիրտ-անոթային համակարգի վրա: Ներկայացնենք մի քանի ուշագրավ փաստ, թե քիչ շարժունակ կենսակերպն ինչպես է ներգործում մեր առողջության վրա:

Խորը երակների թրոմբոզ

Խորը երակների թրոմբոզը պոտենցիալ մահացու բարդություն է, որը բավական տարածված է այն մարդկանց շրջանում, որոնք երկար ժամանակ են անցկացնում նստած՝ աշխատասեղանի մոտ կամ, օրինակ, երկարատեւ ավիաթռիչքների ժամանակ օդանավի սրահում: Մարդու արյան մեջ թրոմբներ են առաջանում, որոնք երակները խցանում են՝ առաջացնելով սրտի սուր անբավարարություն եւ մահ: Թրոմբները կարող նաեւ թոքի երակները խցանել, որը նույնպես կարող է ճակատագրական լինել:

Սիրտը սնուցող երակների կալցիֆիկացիա

ԱՄՆ սրտաբանության քոլեջի ամենամյա 64-րդ գիտական համաժողովի ժամանակ մասնագետները ներկայացրել են իրենց հետազոտության արդյունքները, որը ցույց է տվել, որ երկար ժամանակ նստած լինելը հանգեցնում է սիրտը սնուցող երակների կալցիֆիկացիայի, իսկ դա սրտի անոթային հիվանդությունների վաղ նախանշան է: Երբ մարդը չափազանց երկար է նստում համակարգչի կամ հեռուստացույցի առջեւ, նրա օրգանիզմում արտազատվում են երակների մեջ կալցիումի նստվածքի ավելցուկի հանգեցնող հորմոններ եւ ֆերմենտներ: Դա մեծացնում է աթերոսկլերոզի եւ շատ այլ խնդիրների առաջացման վտանգը:

Ճարպակալում

Օրական 6-8 ժամ նստած անցկացնելու դեպքում մեծանում է ճարպակալման վտանգը: Դա մեծապես բացատրվում է որովայնի շրջանում ճարպի կուտակմամբ, որն իր հերթին առաջացնում է սրտի արյան սնուցման խանգարումներ:

Շաքարախտ

Որքան ավելի երկար եք անցկացնում նստած վիճակում, այնքան բարձր է 2-րդ տեսակի շաքարախտի առաջացման վտանգը: Նստած աշխատանքը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի կուտակման եւ էներգիայի քիչ ծախսման, ինչը ճարպակալում եւ շաքարախտ է հարուցում:

Արյան բարձր ճնշում

Նստած կենսակերպը հիպերտոնիայի առաջացման վտանգի հիմնական գործոններից մեկն է: Իսկ արյան բարձր ճնշումն, իր հերթին, հաճախ նախորդում է սիրտ-անոթային ծանր հիվանդություններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել