• Latest news

Գեր մարդիկ խաբում են օգտագործած կալորիաների քանակի մասին խոսելիս. գիտնականներ

27 օգոստոսի, 2016  23:45

Ավելորդ քաշով տառապող մարդկանցից շատերը բողոքում են, որ ոչ մի կերպ նիհարել չի հաջողվում: Behavioural Insights Team բրիտանական անկախ կազմակերպության փորձագետների կարծիքով՝ նրանք առաջին հերթին պետք է ուղղակի ազնիվ լինեն իրենք իրենց եւ ուրիշների նկատմամբ, քանի որ նրանցից շատերը պարզապես խաբում են օգտագործած կալորիաների քանակի մասին:

«Մարդիկ չեն խոստովանում, թե իրականում որքան են ուտում, ինչի հետեւանքով ճարպակալման դեմ պայքարն այնքան արդյունավետ չի ստացվում, որքան պիտի լիներ»,- պնդում են մասնագետները:

Նրանք համոզված են, որ օգտագործվող կալորիաների նվազման հետ կապված ծրագրերի մեծ մասը լավ արդյունք է տալիս եւ իսկապես նիհարելուն օգնում է: Ոմանք, սակայն, քննադատում են այդ մեթոդները (այնպիսիք, օրինակ, որոնք վերաբերում են օրվա ընթացքում կերած կալորիաների հաշվարկին)՝ պնդելով, թե իրենք չեն նիհարում, չնայած շատ քիչ են ուտում:

Նոր աշխատության հեղինակները փորձել են պարզել նման պարադոքսի հնարավորության եւ այդ մարդկանց չնիհարելու պատճառը: Նրանք վերլուծել են 1993-2003 թվականների ընթացքում հավաքած սնվելու վերաբերյալ հարցումների տվյալները եւ հանգել են այն կարծիքին, որ ավելորդ քաշով մարդիկ խաբում են կերածի քանակի մասին: Իրենց սնվելու օրաբաժնի մասին խոսելիս գեր մարդիկ օրական կերած կալորիաները միջինը 1000 անգամ պակաս են ներկայացնում, կարծում են հետազոտողները: Օրինակ՝ նրանք «մոռանում են» կերած շոկոլադի կամ գազավորված ըմպելիքի մեկ շշի մասին՝ հուսալով, որ այդ կալորիաներն ուղղակի «չեն հաշվարկվում»: Արդյունքում նրանք հայտնում են, որ կերել են, օրինակ, 2000 կիլոկալորիա, չնայած իրականում կալորիաները 3000-ից պակաս չեն եղել: Հենց այդ պատճառով էլ նրանք չեն նիհարում, չէ՞ որ իրականում ավելի շատ են ուտում, քան նախատեսված է նիհարելու ծրագրով:

«Եթե հարցումներին պատասխանողներն իրականում օգտագործեին կալորիայի այնքան քանակ, որի մասին ասել են, նրանք քաշ կկորցնեին, այլ ոչ թե կհավաքեին: Կայուն ծավալուն ճարպակալման պատճառներից մեկն այն է, որ մարդիկ պարզապես չեն խոստովանում որքան են ուտում իրականում»,- նշել են նախագծի հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել