• Latest news

«Նորածնի սիմուլյատորն» անօգուտ է եղել դեռահասային հղիության դեմ պայքարում

29 օգոստոսի, 2016  10:42

Դեռահասային հղիությունների կանխարգելման ծրագրի շրջանակում գիտնականները մշակել են «նորածնի սիմուլյատոր», որը սակայն միանգամայն անօգուտ է եղել ու չի նվազեցրել դեռահասների շրջանում հղիությունների քանակը: Նման ծրագրեր այսօր իրականացվում են աշխարհի 89 երկրներում, բայց առայժմ դրանց անարդյունավետության մասին միայն Ավտրալիայի գիտնականներն են հայտնել:

Ծրագրի շրջանակում դպրոցներում իրականացվում էին տարբեր միջոցառումներ, որոնցից մի քանիսի ժամանակ դեռահասներին պատմում էին հղիության ընթացքում ծխելու, ոգելից խմիչք ու թմրանյութեր օգտագործելու վնասի, ճիշտ սնունդի կարեւորության, երեխաների համար պահանջվող ծախսերի, սեռական առողջության, հղիության կանխարգելման միջոցների ու շատ այլ բաների մասին: Նրանց նաեւ առաջարկում էին դիտել տեսանյութ դեռահաս մայրերի մասին: Բացի դրանից մեկ շաբաթով դեռահասներին հատուկ սիմուլյատոր էին տրամադրում՝ ռոբոտ նորածին, որին պետք էր կերակրել, հանգստացնել, օրորել ու հագցնել՝ մի խոսքով անել այն ամենը, ինչ պետք է անել իսկական նորածնի հետ:

Ավստրալիայում նման ծրագիր էր իրականացվում 57 դպրոցներում՝ ավելի քան 1500 աղջիկների մասնակցությամբ: Ավելի ուշ գիտնականները համեմատել են 13-15 տարեկանում նրանցից վերցված տվյալները ու ավելի ուշ ժամանակաշրջանի տվյալները, երբ աղջիկներնն արդեն 20 տարեկան էին:

Գիտնականները զարմանքով պարզել են, որ այդ ծրագրին մասնակցած աղջիկները ոչ միայն ավելի հազվադեպ չէին հղիացել, քան ծրագրին չմասնակցած աղջիկները, այլեւ նույնիսկ ավելի հաճախ: Ծննդաբերությամբ ավարտված հղիությունների հաճախությունը փորձնական խմբում կրկնակի շատ է եղել, քան հղկիչ խմբում (8 տոկոս ու 4 տոկոս համապատասխանաբար): Հսկիչ խմբից աղջիկների 6 տոկոսը արհեստականորենն ընդհատել էր հղիությունը, իսկ փորձնական խմբում այդ ցուցանիշը 9 տոկոս էր կազմել:

Փորձագետները կարծում են, որ այդ ծրագրերը պետք է ոչ թե միայն դեռահասության տարիքում իրականացնել, այլ ավելի շուտ: համալսարանից Ջուլի Կուինլիվանը համարում է, որ այդ հարցում իր դերը պետք է կատարի նաեւ ծնողների դաստիարակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է