• Latest news

Միջերկրածովյան սննդակարգը ստատիններից ավելի արդյունավետ է. գիտնականներ

30 օգոստոսի, 2016  15:38

Միջերկրածովյան սնունդը կարող է մարդու սրտանոթային համակարգի համար ավելի արդյունավետ լինել, քան ստատինների` խոլեստերինի մակարդակի նվազման համար դեղամիջոցների ընդունումը: Այդ մասին հայտնում են IRCCS Neuromed Institute-ի հետազոտողները (Իտալիա):

Նրանք առաջին նշանակալի հետազոտությունն են անցկացրել, որը հետեւել է միջերկրածովյան սննդակարգի ազդեցությանը սրտային հիվանդների ապրելիության վրա: Պարզվել է, որ առողջ սնունդը 37 տոկոսով նվազեցնում է վաղ մահվան հավանականությունը: 

Գիտնականների կարծիքով, բժիշկները պետք է սրտային հիվանդներին նախ եւ առաջ միջերկրածովյան սննդակարգ նշանակեն, որը հարուստ է մրգերով, բանջարեղենով, ձկով, ընկույզով, ամբողջական հատիկներով եւ ձիթապտղի յուղով, ոչ թե նրանց պարտադրեն ստատինների կարգին պատկանող դեղեր: 

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ստատինների ընդունումը մարդկանց այդ խմբի մոտ 18 տոկոսով կրճատում է վաղաժամ մահվան վտանգը: Փորձագետները նշում են, սակայն, որ այդ երկու թվերը չի կարելի ուղղակիորեն համեմատել եւ որոշ հիվանդներ կարող են իրենց առողջության համար առավելագույն օգուտներ ստանալ, եթե ճիշտ սնունդը համադրեն ստատինների ընդունման հետ:  

Սակայն, գիտնականների կարծիքով, հետազոտության արդյունքներն այնքան տպավորիչ են, որ երկրի իշխանությունները պետք է սրտային հիվանդներին անվճար մրգեր եւ բանջարեղեն բաժանեն կամ էլ սուբսիդավորեն այդ մթերքների գնումը: 

Գիտությանն արդեն վաղուց հայտնի է, որ ճիշտ սնունդը կարող է պաշտպանել մի շարք հիվանդություններից, որոնց թվին են պատկանում դիաբետը եւ քաղցկեղը: Ներկայիս հետազոտությունն առաջին անգամ ապացուցել է, որ սննդակարգը կարող է անհամեմատ ավելի հզոր կանխարգելիչ միջոց լինել, քան ցանկացած դեղամիջոց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել