• Latest news

Ֆիթնես թրեքերը կհաշվարկի սպորտի անհրաժեշտ քանակությունը վաղաժամ մահվան վտանգի նվազեցման համար

31 օգոստոսի, 2016  18:31

Գիտնականները նոր ֆիթնես թրեքեր են մշակել, որը կհաշվարկի սպորտի անհրաժեշտ քանակությունը եւ իր տիրոջը կօգնի նվազեցնել սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահվան ռիսկը:  Այդ մշակումը ներկայացվել է Սրտաբանական ընկերակցության եվրոպական կոնգրեսին (European Society of Cardiology):

Մարդու սրտային ռիթմի մասին տեղեկություններ օգտագործելով` թրեքերը հաշվարկում է ֆիզիկական ակտիվության անհրաժեշտ քանակությունը, որը, ինչպես բազմիցս հաստատել են հետազոտությունները, նվազեցնում է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը:  Ալգորիթմը, որի հիմքի վրա աշխատում է թրեքերը, ստեղծվել է 4637 մարդու մասնակցությամբ ֆիթնես հարցման արդյունքում:  Վարժությունների հաճախության, ինտենսիվության եւ շարունակականության, ինչպես նաեւ վաղաժամ մահվան եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման վրա դրանց ազդեցության մասին տվյալները հիմք են հանդիսացել հաշվարկման պարզ համակարգի` Personal Activity Intelligence-ի` PAI մշակման համար:

Յուրաքանչյուր վարժության համար թրեքերի տերը PAI-ի որոշակի քանակությամբ միավորներ է ստանում: Մշակողների խոսքով, չափազանց ցածր ֆիզիկական ակտիվության հետ կապված տհաճ հետեւանքներից խուսափելու համար պետք է ընդամենը PAI-ի թիվը 100-ից բարձր պահել:

Մշակումից հետո ալգորիթմը լրացուցիչ ստուգվել է գրեթե 40 000 մարդու վրա եւ հաստատել իր աշխատունակությունը: Գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնք թույլ չեն տվել, որ PAI-ի ցուցիչը 100-ից ներքեւ իջնի, սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահվան հավանականությունը 15 տոկոսով ավելի փոքր է եղել, քան ոչ ակտիվ խմբի մոտ: Որքան ավելի շատ է մարզվել մարդը, այնքան մեծ է եղել PAI-ի թիվը եւ այնքան փոքր են եղել ժամանակից շուտ հիվանդանալու եւ մեռնելու ռիսկերը:  

Հետազոտության առաջատար հեղինակ Յավեյդ Նեումանը Norwegian University of Science and Technology-ից պատմել է, որ PAI-ի հաշվարկման համակարգը պարզ է եւ այժմեական բոլորի համար, անկախ տարիքից եւ ֆիզիկական վիճակից: Նա հավելել է, որ եթե մարդը սպորտով է զբաղվում բարձր ինտենսիվությամբ, միավորներն ավելի արագ են հավաքվում, սակայն երկարատեւ եւ պակաս ինտենսիվ ծանրաբեռնվածությունը եւս օգտակար է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել