• Latest news

«Իրական Քենի» համար աշխարհում առաջին անգամ պրեսսի արհեստական խորանարդներ են ստեղծել (ֆոտո)

31 օգոստոսի, 2016  21:32

36-ամյա ամերիկացի Ջասթին Ջեդլիկան, որը հայտնի է նաեւ որպես «Իրական Քեն», պրեսի արհեստական խորանարդներ է ստացել եւ այժմ այնպիսի տեսք ունի, ասես երկար ժամեր է անցկացնում մարզասրահում: Նման պրոցեդուրա առաջին անգամ է անցկացվել, պնդում է նրա վիրաբույժը:  

Պրոցեդուրան անցկացրել է համաշխարհային հայտնիություն ունեցող վիրաբույժ դոկտոր Օտտո Պլացիկը Չիկագոյի իր աշխատասենյակում, ընդ որում, իմպլանտներ եւ նույնիսկ նշտար չի օգտագործվել:  Արհեստական պրեսսը ստացվել է ենթամաշկային լցոնի եւ ճարպի լուծիչների շնորհիվ: Բժիշկ Պլացիկն ասում է, որ պատմության մեջ առաջին անգամ հիվանդը կարող է ֆիթնեսի երկրպագուի տեսք ունենալ, չնայած պրեսսի ոչ մի վարժություն չի արել:  

Իմիջիայլոց, այդ վիրահատությունը հիվանդին 15 000 դոլար է արժեցել:

Իմիջիայլոց, վերջին տարիներին Ջասթինը պլաստիկ վիրաբուժության վրա նաեւ ավելի խոշոր գումարներ է ծախսել: Նա ընդհանուր առմամբ արդեն ավելի քան 190 վիրահատություն է կատարել (որոշ աղբյուրների համաձայն` 340): Այդ նույն վիրաբույժը վերջերս նրան «կրծքավանդակի վամպիրական լիֆթինգ» է արել չորս ժամ տեւած վիրահատության ընթացքում. նրա կրծքավանդակին սեփական արյան ներարկումներ են արել, որպեսզի նրա կրծքավանդակի մկաններն ավելի մարզված երեւան: Ինքը` Ջեդլիկան բազմիցս խոստովանել է, որ ուզում է մարզական մարմին ունենալ, բայց ատում է ֆիզիկական վարժությունները, այդ պատճառով գերադասում է վիրահատությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել