• Latest news

Մեխանիկական դեղնուկի բուժման ինտերվենցիոն ռադիոլոգիայի եղանակները

25 սեպտեմբերի, 2016  19:27

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի կարեւորագույն մասնաբաժիններից մեկն է անտեգրադ էնդոբիլիար միջամտությունը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտերվենցիոն ռադիոլոգ Արամայիս Գալումյանը:

Լեղային համակարգի տարբեր հատվածներում առաջացող ուռուցքային ախտահարումները հանգեցնում են լեղու բնականոն արտահոսքի խանգարման, ինչի արդյունքում լեղին կուտակվում է լյարդում՝ օրգանիզմում առաջացնելով լեղային ինտոքսիկացիա (ինքնաթունավորում): Լեղու կուտակումը լյարդում արտահայտվում է մաշկի եւ տեսանելի լորձաթաղանթների ինտենսիվ դեղին գունավորմամբ, մեզի գույնի մգեցմամբ, մաշկային անտանելի քորով, կղանքի գունազրկմամբ, ավելի ուշ շրջանում՝ որովայնում հեղուկի կուտակմամբ (ասցիտ), այտուցներով, արյունահոսություններով:

Այս հիվանդությունն ընդունված է անվանել մեխանիկական դեղնուկ: Այն 25-60 օրերի ընթացքում հանգեցնում է լյարդի ֆունկցիայի անդառնալի խախտումների եւ առաջացնում է կյանքի հետ անհամատեղելի վիճակ: Մեխանիկական դեղնուկի բուժման հիմնական առանցք է հանդիսանում լեղուղիներից լեղու ադեկվատ էվակուացիայի ապահովումը:

Ինտերվենցիոն ռադիոլոգը, կիրառելով հատուկ տեխնոլոգիա, ՈՒՁ եւ ռենտգեն հսկողության պայմաններում կատարում է նվազագույն ինվազիվ միջամտություն. լեղուղիների մեջ տեղադրելով հատուկ դրենաժային կատետր՝ ապահովում է լեղու էվակուացիան օրգանիզմից, դրանով իսկ դուրս է բերում օրգանիզմը լեղային ինտոքսիկացիայից եւ ազատում  դրան հաջորդող հետագա բարդություններից: Այս միջամտությունը կոչվում է միջմաշկային միջլյարդային խոլանգիոստոմիա (ՄՄԽՍ):  Ըստ ՄՄԽՍ տեսակների, տարբերում են՝

•           Արտաքին ՄՄԽՍ, երբ լեղին դրենաժային կատետրով դրենավորվում է դեպի արտաքին միջավայր:

•           Արտաքին-ներքին, երբ դրենաժային կատետրի օգնությամբ հնարավորություն է ստեղծվում, շրջանցելով ուուցքային արգելքը ստանալ ներքին դրենավորում, այսինքն լեղին իր բնական ճանապարհով խոլանգիոստոմիայի օգնությամբ տրանսպորտի է ենթարկվում դեպի 12-մատնյա աղի:

•           Լեղուղիների նիտինոլային ստենտավորում, երբ հատուկ ստենտի օգնությամբ հնարավորություն է ստեղծվում վերականգնել ուռուցքով ճնշված լեղածորանի լուսանցքի անցանելիությունը՝ այդպիսով վերականգնելով լեղու արտահոսքը լյարդից դեպի 12-մատնյա աղի՝ առանց դրենաժային կատետրի առկայության:

 

Վերը նշված մինիմալ ինվազիվ միջամտությունները հնարավորություն են տալիս արդեն իսկ ծանր վիճակում գտնվող օրգանիզմին չնչին վնաս հասցնելով փրկել մեխանիկական դեղնուկով հիվանդի կյանքը՝ վրա հասնող ծանրագույն բարդություններից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել