• Latest news

Ճարպոտ պանիրն օգտակար է սրտի եւ կազմվածքի համար. գիտնականներ

22 սեպտեմբերի, 2016  13:15

Ճարպոտ պանիրը կարող է շատ օգտակար լինել առողջության եւ կազմվածքի համար. դրանում պարունակվող նյութերը բարձրացնում են արյան մեջ «լավ» խոլեստերինի մակարդակը եւ օգնում են կանխել սրտանոթային եւ նյութափոխանակային հիվանդությունները: Այդ մասին հայտնում են Կոպենհագենի համալսարանի դիետոլոգիայի եւ առողջ սննդի ոլորտի մասնագետները:  

12 շաբաթվա ընթացքում գիտնականները հետեւել են 139 հասուն կամավորի, որոնց 3 խմբի են բաժանել: Առաջին խմբում հայտնված մարդիկ ամեն օր   80 գ ճարպոտ պանիր են կերել, երկրորդ խմբում նրանք ստացել են ճարպի ցածր պարունակությամբ   80 գ պանիր, իսկ երրորդ խմբի մասնակիցներն ընդհանրապես պանիր չեն կերել եւ ամեն օր  90 գ հաց եւ մուրաբա են ստացել: 

Ոչ մի խմբում չի նկատվել  սրտի առողջության համար  վնասակար «վատ» խոլեստերինի կամ ցածր խտության լիտոպրոտեինների մակարդակի փոփոխություն: Սակայն հենց ճարպոտ պանրի օգտագործումն է հանգեցրել   «լավ» խոլեստերինի  կամ բարձր խտության լիտոպրոտեինների մակարդակի բարձրացման:  

Հիշեցնենք, որ գիտնականներն առաջին անգամ չէ, որ խոսել են ճարպի օգտակարության մասին: Վերջերս ճապոնացի գիտնականները պարզել էին, որ ճարպի օգտագործումը կանխում է լյարդում ճարպի կուտակումը, որովհետեւ ամրապնդում է արյան լիպիդային պրոֆիլը. հենց դրանով են որոշվում սրտանոթային համակարգի ռիսկերը: Իսկ   2015 թվականին իրականացված փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ պանիրը կարող է արագացնել նյութափոխանակությունը եւ ճարպակալման դեմ պայքարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել